ԵՄ-ն ԱՄՆ-ի դիմաց իր աջակցությունը հայտնեց Քրեական միջազգային ատյանին
https://parstoday.ir/hy/news/world-i98034-ԵՄ_ն_ԱՄՆ_ի_դիմաց_իր_աջակցությունը_հայտնեց_Քրեական_միջազգային_ատյանին
ԵՄ-ն արձագանքելով Քրեական միջազգային ատյանը բոյկոտի ենթարկելու ԱՄՆ-ի սպառնալիքին, պաշտպանեց այս դատարանի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2018 08:43 Asia/Tehran
  • ԵՄ-ն ԱՄՆ-ի դիմաց իր աջակցությունը հայտնեց Քրեական միջազգային ատյանին

ԵՄ-ն արձագանքելով Քրեական միջազգային ատյանը բոյկոտի ենթարկելու ԱՄՆ-ի սպառնալիքին, պաշտպանեց այս դատարանի քայլերը:

Համաձայն «Ռուսիա-ալ-Յում»-ի հաղորդման, ԵՄ-ն հայտարարել է, որ միջազգային ոճրագործությունների զոհերն ուր էլ որ լինեն արդարության արժանի են, իսկ պատերազմական ոճրագործներն ուր էլ որ լինեն պիտի կանգնեն դատարանի առջև, դատվեն ու  համապատասխան պատիժ ստանան:

ԵՄ-ն հայտարարեց, որ շարունակում է պաշտպանել օրենքի իշխանությունն ու արդարության իրագործմանն ուղղված ջանքերը և իրեն պարտավորված է զգում ենթարկվել Քրեական միջազգային ատյանի ընդունած վճիռներին ու նրա վերցրած քայլերին:

ԱՄՆ-ն ագրեսիվ դիրքորոշում ընդունելով Հաագայում Քրեական միջազգային ատյանի դեմ սպառնացել է, որ Աֆղանստանում այդ  երկրի պատերազմական ոճրագործությունների մասին հետաքննություն սկսելու դեպքում բոյկոտի կենթարկի այդ դատարանին:

Քրեական միջազգային ատյանն արձագանքելով ԱՄՆ-ի սպառնալիքին հայտարարել է, որ առանց սարսափի ու մտահոգության, կշարունակի իր աշխատանքը:

Քրեական միջազգային ատյան ներկայացված  փաստերը վկայում են, որ 2001 թվականին Աֆղանստանը բռնազավթելուց հետո ԱՄՆ-ն բազմաթիվ ոճիրներ է գործել այդ երկրում: