Սեպտեմբեր 12, 2018 18:31 Asia/Tehran
  • Իտալիան ԵՄ-ին զգուշացրել է էմիգրանտների կապակցությամբ

Իտալիայի վարչապետը Եվրոպային զգուշացրել է, որ այդ երկիրը պատրաստ չէ ընդունել էմիգրանտներին:

Իտալիայի Սենատում ունեցած ելույթում, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին հայտարարել է, որ «Եվրոպան պետք է կայուն և աջակցող մոտեցում ցուցաբերի էմիգրանտների ճգնաժամի կառավարման հարցում»: Այս մասին հաղորդում է «Ռայ Նյուզ Իտալիա» հեռուստաընկերությունը: 

Կոնտին ասել է, որ Իտալիայի ծովուժը  Միջերկրականում կարողացել է փրկել շատ մարդկանց: Նա հստակեցրել է, որ Դիչուտի նավի պատասխանատուն Մալթան և Եվրամիությունն են: 

Իտալիայի կառավարությունը հրաժարվել է ընդունել Դիչուտի նավը՝ 177 էմիգրանտներով:

Պիտակ