ՄԱԿ-ը քննադատել է աշխարհի 38 երկրների՝ իրավապաշտպաններին ճնշելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i98060-ՄԱԿ_ը_քննադատել_է_աշխարհի_38_երկրների_իրավապաշտպաններին_ճնշելու_համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մի զեկույց հրապարակելով դատապարտել և ամոթալի է համարել աշխարհի 38 երկրներում իրավապաշտպանների դեմ վրեժխնդրության ու սարսափի հողի վրա իրականացվող քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 02:53 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը  քննադատել է աշխարհի 38 երկրների՝ իրավապաշտպաններին  ճնշելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մի զեկույց հրապարակելով դատապարտել և ամոթալի է համարել աշխարհի 38 երկրներում իրավապաշտպանների դեմ վրեժխնդրության ու սարսափի հողի վրա իրականացվող քայլերը:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայնձ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, չորեքշաբթի օրը մի զեկույցում հրապարակել է 38 երկրների ցուցակը, որոնց իշխանությունները, սպանության, կտտանքների ենթարկելու և կամայական կալանավորումների միջոցով վենդետա են իրականացրել կամ վախեցրել են իրավապաշտպաններին: Այդ երկրների թվում են Արաբիան ու Բահրեյնը:

Զեկույցը մարդու իրավունքների ոտնահարում է բնութագրել նաև պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները:

Զեկույցում ասված է, որ պետությունները շատ հաճախ իրավապաշտպաններին մեղադրում են ահաբեկչական քայլերի, օտարերկրյա գործակալների հետ հարաբերության, կամ երկրի անվտանգությունն ու հեղինակությունը խաթարելու մեջ: