Ռյաբկով. Չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին, մենք շարունակելու ենք Թեհրանի հետ առևտրական գործարքները
https://parstoday.ir/hy/news/world-i98062-Ռյաբկով._Չնայած_Վաշինգտոնի_սպառնալիքներին_մենք_շարունակելու_ենք_Թեհրանի_հետ_առևտրական_գործարքները
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն ասել է. «Չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին, մենք շարունակելու ենք Թեհրանի հետ առևտրական գործարքները»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 02:59 Asia/Tehran
  • Ռյաբկով. Չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին, մենք շարունակելու ենք Թեհրանի հետ առևտրական գործարքները

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն ասել է. «Չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին, մենք շարունակելու ենք Թեհրանի հետ առևտրական գործարքները»:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, չորեքշաբթի օրը «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ ասել է. «Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, Իրանի հետ Ռուսաստանի առևտրական հարաբերություններն ու տնտեսական համագործակցություններն ընդլայնվում են և առևտրի ոլորտում Մոսկվան կանգնած է մնալու Թեհրանի կողքին»:

Ռյաբկովն ընդգծել է, որ հնարավոր չէ Իրանի նավթի վաճառքը զրոյացնել: «Այս հարցում ԱՄՆ-ն միջազգային առումով գրեթե մեկուսացվել է և միջազգային հանրությունը ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն և հարգել նավթ արտահանելու Իրանի իրավունքը». ասել է նա:

«Շատ բնագավառներում Իրանն անշրջանցելի գործընկեր է համարվում աշխարհի  համար և որևէ  մեկը չի կարող նրան մեկուսացնելու մասին խորհել»,-հավելել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը: