ՌԴ.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է ապահովի ՀԳՀԾ-ի կայուն գործադրումը»
https://parstoday.ir/hy/news/world-i98069-ՌԴ._ՄԱԳԱՏԷ_ն_պետք_է_ապահովի_ՀԳՀԾ_ի_կայուն_գործադրումը
ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Իրանի հավատարմությունը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին: ՌԴ-ի ներկայացուցիչն ԱԷՄԳ-ին կոչ է արել ապահովել այս միջազգային համաձայնության կայուն գործադրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 06:52 Asia/Tehran
  • ՌԴ.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է ապահովի ՀԳՀԾ-ի կայուն գործադրումը»

ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Իրանի հավատարմությունը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին: ՌԴ-ի ներկայացուցիչն ԱԷՄԳ-ին կոչ է արել ապահովել այս միջազգային համաձայնության կայուն գործադրումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի Վիեննայում կայացած նիստում, ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է.«Մոսկվան ակնկալում է, որ ՀԳՀԾ-ի կայուն գործադրման շարունակման համար ՄԱԳԱՏԷ-ն որպես անկողմնակալ կողմ, իր դերակատրարությունն ունենա»:

Ուլյանովը հավաստել է.«Ռուսական կողմն Իրանի հետ միջուկային համաձայնության  ամբողջական ու կայուն գործադրման շարունակման համար, որն ապահովվում է միջազգային հանրության շաերը, ոչ մի ջանք չի խնայելու»:

ԱՄՆ-ն մայիսի 8-ին դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու հայտարարեց, որ մինչև 2018թ. նոյեմների 4-ը զրոյացնելու է Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիական  արտադրանքների արտահանման ծավալները:

Վաշինգտոնն աշխարհի երկրներիկն կոչ է արել, որպես հակարանական պատժամիջոցների մի մասը, զրոյացնել Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիական  արտադրանքների ներկրման ծավալները:

Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, ՌԴ-ն և Թուրքիան, հակադրվելով Դոնալդ Թրամփի որոշման հետ, հայտարարել են, որ չեն հետևելու Թրամփի ցանկությանը: