ՌԴ.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է ապահովի ՀԳՀԾ-ի կայուն գործադրումը»
ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Իրանի հավատարմությունը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին: ՌԴ-ի ներկայացուցիչն ԱԷՄԳ-ին կոչ է արել ապահովել այս միջազգային համաձայնության կայուն գործադրումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի Վիեննայում կայացած նիստում, ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է.«Մոսկվան ակնկալում է, որ ՀԳՀԾ-ի կայուն գործադրման շարունակման համար ՄԱԳԱՏԷ-ն որպես անկողմնակալ կողմ, իր դերակատրարությունն ունենա»:
Ուլյանովը հավաստել է.«Ռուսական կողմն Իրանի հետ միջուկային համաձայնության ամբողջական ու կայուն գործադրման շարունակման համար, որն ապահովվում է միջազգային հանրության շաերը, ոչ մի ջանք չի խնայելու»:
ԱՄՆ-ն մայիսի 8-ին դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու հայտարարեց, որ մինչև 2018թ. նոյեմների 4-ը զրոյացնելու է Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիական արտադրանքների արտահանման ծավալները:
Վաշինգտոնն աշխարհի երկրներիկն կոչ է արել, որպես հակարանական պատժամիջոցների մի մասը, զրոյացնել Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիական արտադրանքների ներկրման ծավալները:
Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, ՌԴ-ն և Թուրքիան, հակադրվելով Դոնալդ Թրամփի որոշման հետ, հայտարարել են, որ չեն հետևելու Թրամփի ցանկությանը: