ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի աղետալի իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i98208-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Գազայի_հատվածի_աղետալի_իրավիճակի_կապակցությամբ
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի աղետալի վիճակի և պաղեստինցիների միջեւ գործազրկության աննախադեպ աճի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 11:46 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի աղետալի իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի աղետալի վիճակի և պաղեստինցիների միջեւ գործազրկության աննախադեպ աճի վերաբերյալ:

«Ալ-Հայաթ» օրաթերթի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Իսաբել Դուրանտը կիրակի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է.«Ժամանակի ընթացքում Գազայում իրավիճակը դարձել է ավելի վտանգավոր: Դա աղետ է և նման իրավիճակը  չի կարող շարունակվել »:

Իսաբել Դուրանտը նաև քննադատության է ենթարկել ԱՄՆ ֆինանսական օգնության դադարեցումը  Պաղեստինի փախստականների և տեղահանված անձանց գործակալությանը (UNRWA): Նա հայտարարել է.«Իսրայելը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Գազայի դեմ  և դա հանգեցրել է պաղեստինցիների կենցաղային պայմանների վատթարացմանն ու Պաղեստինի ժողովրդի 27 տոկոսի (այդ թվում, Գազայի եւ հորդանան գետի արևմտյան ափի) գործազրկության մակարդակի բարձրացմանը»: