ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի աղետալի իրավիճակի կապակցությամբ
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի աղետալի վիճակի և պաղեստինցիների միջեւ գործազրկության աննախադեպ աճի վերաբերյալ:
«Ալ-Հայաթ» օրաթերթի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Իսաբել Դուրանտը կիրակի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է.«Ժամանակի ընթացքում Գազայում իրավիճակը դարձել է ավելի վտանգավոր: Դա աղետ է և նման իրավիճակը չի կարող շարունակվել »:
Իսաբել Դուրանտը նաև քննադատության է ենթարկել ԱՄՆ ֆինանսական օգնության դադարեցումը Պաղեստինի փախստականների և տեղահանված անձանց գործակալությանը (UNRWA): Նա հայտարարել է.«Իսրայելը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Գազայի դեմ և դա հանգեցրել է պաղեստինցիների կենցաղային պայմանների վատթարացմանն ու Պաղեստինի ժողովրդի 27 տոկոսի (այդ թվում, Գազայի եւ հորդանան գետի արևմտյան ափի) գործազրկության մակարդակի բարձրացմանը»: