Պուտինն ու Ռոհանին անդրադարձել են Պալմիրայի ազատագրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i9829-Պուտինն_ու_Ռոհանին_անդրադարձել_են_Պալմիրայի_ազատագրմանը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 18:21 Asia/Tehran
  • Պուտինն ու Ռոհանին անդրադարձել են Պալմիրայի ազատագրմանը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ռուսական օդատիեզերական ուժերի աջակցության Սիրիայի կառավարական բանակի կողմից Պալմիրա քաղաքի ազատագրմանը: Ընդգծվել է, որ սա նշանակալի իրադարձություն է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Նախագահներ Պուտինն ու Ռոհանին խոսել են նաև միջազգային օրակարգային մի շարք հարցերի և երկկողմ հարաբերությունների ակտիվացման մասին: