Աֆղանստանում ամերիկյան զինծառայողը երեխայի է գնդակահարել
https://parstoday.ir/hy/news/world-i9835-Աֆղանստանում_ամերիկյան_զինծառայողը_երեխայի_է_գնդակահարել
Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայից ոչ հեռու ամերիկացի զինծառայողը երեխայի է գնդակահարել: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Զաման Մամոձայային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 18:59 Asia/Tehran
  • Աֆղանստանում ամերիկյան զինծառայողը երեխայի է գնդակահարել

Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայից ոչ հեռու ամերիկացի զինծառայողը երեխայի է գնդակահարել: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Զաման Մամոձայային:

Նրա խոսքով, տղան, որի տարիքը պարզ չէ, գտնվել է Բագրամի ավիաբազայից ոչ հեռու, ձեռքին՝ ավտոմատ հրազենի նման մի բան: Ամերիկացի զինվորականը նշել է, որ նախազգուշացրել է տղային եւ խնդրել կանգ առնել: Տեղի բնակիչները փորձել են ավիաբազայի մոտ բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ցրվել են, երբ նրանց հաղորդել են միջադեպի մանրամասները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայացուցչությունը հետաքննություն է սկսել:

Բագրամ ավիաբազան գտնվում է Քաբուլից 40 կմ դեպի հյուսիս: Այն Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի գլխավոր բազաներից մեկն է: