Ամերիկյան ընկերությունը զգուշացրել է հակաիրանական պատժամիջոցների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i98353-Ամերիկյան_ընկերությունը_զգուշացրել_է_հակաիրանական_պատժամիջոցների_կապակցությամբ
Ամերիկյան «Oil Price» ընկերությունը զգուշացրել է, որ Թրամփի կառավարության կողմից Իրանի դեմ նավթային պատժամիջոցները կազդեն դոլարի արժեքի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 17:29 Asia/Tehran
  • Ամերիկյան ընկերությունը զգուշացրել է հակաիրանական պատժամիջոցների կապակցությամբ

Ամերիկյան «Oil Price» ընկերությունը զգուշացրել է, որ Թրամփի կառավարության կողմից Իրանի դեմ նավթային պատժամիջոցները կազդեն դոլարի արժեքի վրա:

Ամերիկյան Oil Price նավթային ընկերություն կայքը տեղեկացրել է, որ 2018 թ. նոյեմբերի սկզբին ԱՄՆ կառավարության կողմից Իրանի նավթային արդյունաբերության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ի վերջո, կնվազեցնեն դոլարի արժեքը:

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգալիորեն նպաստել է դոլարի դեմ աճող սպառնալիքին:

 Oil Price-ը հավելել է, որ Եվրոպական ընկերությունները և կառավարությունները չեն աջակցում հակաիրանական պատժամիջոցներին:

Սակայն, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը պնդում է, որ 2018 թվականի նոյեմբերի սկզբին Իրանի նավթի վաճառքը կհասնի զրոյական մակարդակի: 

2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո, Իրանի և Եվրոպան սկսեցին բանակցություններ, որպեսզի պահպանեն այս միջազգային համաձայնագիրը: