ՄԱԿ. 76 հազարից ավելի եմենցիներ տեղահանվել են Ալ-Հոդայդա քաղաքից
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հումանիտար գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եմենի արևմտյան Ալ-Հոդայդա նավահանգիստից տարհանվել է ավելի քան 76 հազար Եմենցի ընտանիք:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Եմենում ՄԱԿ-ի գրասենյակը, որը վերջին 18 ամիսների ընթացքում դիտարկել է երկրի հումանիտար իրավիճակը, նշել է, որ Ալ-Հոդայդա նահանգում բախումները շարունակվում են:
Եմենի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով պատասխանատու Լիզ Գրանդին հայտարարել է, որ Ալ-Հոդայդայի բախումների հետևանքով, հարյուր հազարավոր Եմենի քաղաքացիներ սարսափահար են լինում, իսկ վերջին մի քանի օրերին, հակամարտությունների պատճառով, իրավիճակը Ալ-Հադիդայում վատացել է:
Լիզ Գրանդին հայտարարել է, որ Ալ-Հոդայդյիի բնակիչները պայքարում են գոյատևելու համար, նահանգի ավելի քան երեխաների 25 տոկոսիը տառապում են սովից, իսկ 900 հազար բնակիչներ նույնպես չունեն սնունդ ստանաելու հույսեր: