Անկախատենչների ցույցեր Կատալոնիայում
(last modified Fri, 21 Sep 2018 13:05:06 GMT )
Սեպտեմբեր 21, 2018 17:35 Asia/Tehran
  • Անկախատենչների ցույցեր Կատալոնիայում

Կատալոնիայի տարածքի կենտրոն Բարսելոնայում, պետական գրասենյակների դեմ ոստիկանության ուժերի հարձակման առաջին տարելիցին, հազարավոր քաղաքացիներ երթ են կազմակերպել:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը կայացած երթի մասնակիցներն իրենց աջակցությունն են  հայտնել Կատալոնիայի անկախությանն ու  այդ կապակցությամբ ակտիվ քաղաքական գործիչներին:

Կատալոնիայի տարածքի ղեկավար Քուիմ Թորան և տարածքի խորհրդարանի նախագահ Ռոջեր Թորնեթը մասնակցելով այս երթին, պահանջել են ազատ արձակել կալանավորված առաջնորդներին:

Համաձայն այս հաղորդման, Բարսելոնայի պողոտաները ողողված էին Կատալոնիայի ակտիվիստներին ու մասնավորապես առաջնորդների ազատ արձակումը  պահանջող կարգախոսներ պարունակող պաստառներով:

2017 թվականի սեպտեմբերի 20-ին բողոքները սկսվեցին նրանից հետո, երբ Իսպանիայի կենտրոնական ոստիկանության ուժերը  ներխուժեցին Կատալոնիայի տեղական վարչական կենտրոններն ու կալանավորեցին տարածքի անկախությունը պահանջող ակտիվիստներին:

Բողոքարարները, կենտրոնական ոստիկանության մեծ թվով աշխատակիցների փակելով Բարսելոնիայի շենքերից մեկում, այրեցին նրանց ավտոմեքենաները:

Իսպանիայի կենտրոնական ոստիկանության գործողությունը նպատակ ուներ կանխել Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպումը, որն ամեն դեպքում տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Սակայն կենտրոնական իշխանությունը, մերժելով դրա արդյունքները, կալանավորեց տեղացի քաղաքական գործիչներից որոշներին: