Անկախատենչների ցույցեր Կատալոնիայում
Կատալոնիայի տարածքի կենտրոն Բարսելոնայում, պետական գրասենյակների դեմ ոստիկանության ուժերի հարձակման առաջին տարելիցին, հազարավոր քաղաքացիներ երթ են կազմակերպել:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը կայացած երթի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Կատալոնիայի անկախությանն ու այդ կապակցությամբ ակտիվ քաղաքական գործիչներին:
Կատալոնիայի տարածքի ղեկավար Քուիմ Թորան և տարածքի խորհրդարանի նախագահ Ռոջեր Թորնեթը մասնակցելով այս երթին, պահանջել են ազատ արձակել կալանավորված առաջնորդներին:
Համաձայն այս հաղորդման, Բարսելոնայի պողոտաները ողողված էին Կատալոնիայի ակտիվիստներին ու մասնավորապես առաջնորդների ազատ արձակումը պահանջող կարգախոսներ պարունակող պաստառներով:
2017 թվականի սեպտեմբերի 20-ին բողոքները սկսվեցին նրանից հետո, երբ Իսպանիայի կենտրոնական ոստիկանության ուժերը ներխուժեցին Կատալոնիայի տեղական վարչական կենտրոններն ու կալանավորեցին տարածքի անկախությունը պահանջող ակտիվիստներին:
Բողոքարարները, կենտրոնական ոստիկանության մեծ թվով աշխատակիցների փակելով Բարսելոնիայի շենքերից մեկում, այրեցին նրանց ավտոմեքենաները:
Իսպանիայի կենտրոնական ոստիկանության գործողությունը նպատակ ուներ կանխել Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպումը, որն ամեն դեպքում տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Սակայն կենտրոնական իշխանությունը, մերժելով դրա արդյունքները, կալանավորեց տեղացի քաղաքական գործիչներից որոշներին: