Ռուսաստանն արգելափակել է Միջերկրական ծովը
https://parstoday.ir/hy/news/world-i98458-Ռուսաստանն_արգելափակել_է_Միջերկրական_ծովը
Ռուսաստանը արգելափակել է միջազգային ջրերը և Արևելյան Միջերկրական ծովի երթուղիները, Թել-Ավիվի կողմից Սիրիայում ինքնաթիռի խոցման պատճառով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 21, 2018 19:08 Asia/Tehran
  • Ռուսաստանն արգելափակել է Միջերկրական ծովը

Ռուսաստանը արգելափակել է միջազգային ջրերը և Արևելյան Միջերկրական ծովի երթուղիները, Թել-Ավիվի կողմից Սիրիայում ինքնաթիռի խոցման պատճառով:

Մոսկվայից Ալ-Ջազիրա ցանցը հաղորդմամբ, ռուսները Միջազգային ավիացիոն և ծովային կազմակերպությանը տեղեկացրել են , որ ռուսական նավատորմը Սիրիայի ափին կսկսի հրթիռային զորավարժություն:

Միևնույն ժամանակ, իսրայելական ԶԼՄ-ները մեջբերել են ռեժիմի պաշտոնյաներին հայտարարելով, որ Մոսկվայի կողմից Միջերկրական ծովը փակելու որոշումը  կանխարգելիչ և պատժիչ գործողություն է, որը կապված է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման հետ: 

Միջերկրական ծովով  օդային և  նավերի  երթուղիների փակումը կշարունակվի մինչև չորեքշաբթի կեսօր, ինչը կազդի բազմաթիվ իսրայելական ինքնաթիռների չվերթների և ծովային տրանսպորտի վրա:

Սեպտեմբերի 18-ին՝ Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող  Համիմիմ ավիաբազայի մերձակայքում Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների իրականացրած հարձակման ընթացքում խոցվեց ու կործանվեց 15 ուղևորներով ռուսական IL-20 ինքնաթիռը:

Ռուսաստանը  Թել Ավիվին այս ինքնաթիռի կործանման պատասխանատու է ներկայացրել: