Հյուսիսային Կորեան քարոզչական տեսանյութում միջուկային հրթիռով «ոչնչացրել է» Վաշինգտոնը
https://parstoday.ir/hy/news/world-i9853-Հյուսիսային_Կորեան_քարոզչական_տեսանյութում_միջուկային_հրթիռով_ոչնչացրել_է_Վաշինգտոնը
Հյուսիսային Կորեան քարոզչական տեսանյութ է տարածել, որտեղ միջուկային հրթիռ է ուղարկում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի ուղղությամբ, գրում է businessinsider.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2016 04:04 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան քարոզչական տեսանյութում միջուկային հրթիռով «ոչնչացրել է» Վաշինգտոնը

Հյուսիսային Կորեան քարոզչական տեսանյութ է տարածել, որտեղ միջուկային հրթիռ է ուղարկում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի ուղղությամբ, գրում է businessinsider.com-ը:

Տեսանյութում, որը վերնագրված է «Վերջին հնարավորություն», հրթիռն ուղղվում է Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումի ուղղությամբ. շենքը պայթում է, և էկրանին երևում է հետևյալ գրառումը. «Եթե ամերիկացի իմպերիալիստները փորձեն դեպի մեզ մեկ քայլ առաջ կատարել, մենք անմիջապես նրանց կհարվածենք միջուկային զենքով»։

Տեսանյութը տեղադրվել է հյուսիսկորեական DPRK Today քարոզչական կայքում: