Սիոնիստական ռեժիմը վերջնաժամկետ է ճշտել Խան Ահմար գյուղի բնակիչների համար
Սիոնիստական ռեժիմը մեկշաբաթյա վերջնաժամկետ է ճշտել Խան Ահմար գյուղի բնակիչների համար:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ Խան Ահմար բնակիչները մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակ ունեն գյուղը թողնելու համար, հակառակ դեպքում, դատարանի արձակած օրինական վճռի համաձայն գյուղն ավերվելու է:
Անցած հուլիսին սիոնիստ բանակայինները գրոհել են Խան Ահմար գյուղի վրա, սակայն բնակիչները նրանց հարկադրել են հեռանալ գյուղից:
Թվականիս սեպտեմբերի 12-ին, Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանը հայտարարել է, որ Խան Ահմար գյուղը պետք է դատարկվի բնակիչներից:
Խան Ահմար գյուղի բնակիչներն անցյալում Ալ-Նաղաբ անապատում են բնակվել, սակայն 1953թ. Սիոնիստական ռեժիմը նրանց դուրս է քշել անապատից և նրանք հարկադրված բնակվել են այդ տարածքում: