ՄԱԿ-ը զգուշացրել է Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ
Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների մասին հետաքննությունների միջազգային կոմիտեի նոր նախագահը զգուշացրել է Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Սանտյագո Քանթոնն ասել է.«Պաղեստինյան տարածքներում շարունակվում են մարդու իրավունքների խախտումներն ու բողոքները և հարկավոր է անհապաղ ուշադրություն դարձնել այդ տարածքում տիրող իրավիճակին»:
Քանթոնն ընդգծել է, որ իր գլխավորած հանձնաժողովը կազմավորվել է Գազայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով և այդ ուղղությամբ ձգտում է անհատական կապ հաստատել բոլոր զոհերի հետ:
ՄԱԿ-ի պաշտոնյան հույս է հայտնել, որ Սիոնիստական ռեժիմը հնարավորություն կստեղծի Գազայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար:
Գազայի գոտին 2006 թվականից ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի կողմից և այդ տարածքի բնակիչները վառելիքի, դեղորայքի ու սննդամթերքի ճգնաժամ են դիմագրավում:
Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով մինչ օրս հազարավոր մարդ է նահատակվել ու վիրավորվել: