Կանադան արձագանքել է Միջազգային քրեական դատարանի դեմ Թրամփի կոշտ հայտարարությանը
(last modified Thu, 27 Sep 2018 12:56:25 GMT )
Սեպտեմբեր 27, 2018 16:26 Asia/Tehran
  • Կանադան արձագանքել է  Միջազգային քրեական դատարանի դեմ Թրամփի կոշտ հայտարարությանը

Արձագանքելով Միջազգային քրեական դատարանի դեմ Թրամփի կոշտ հայտարարությանը, Կանադայի վարչապետը պաշտպանել է այդ կառույցի դերակատարությունը համաշխարհային գլոբալ համակարգի ամրապնդման գործում: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հինգշաբթի օրն ասել է. «Օտտավան գտնում է, որ Միջազգային քրեական դատարանը կարևոր գործիք է սկզբունքների և կանոնների հիման վրա գլոբալ համակարգի ամրապնդման համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթում ասել էր.«ԱՄՆ-ն պաշտոնապես  չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը և երբեք  չի ենթարկվի այդ դատարանին»:

ԱՄՆ-ն այն ժամանակվանից սկսեց թերագնահատել Միջազգային քրեական դատարանի դիրքը, երբ այդ կառույցը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ պատրաստվում է հետաքննություն անցկացնել Աֆղանստանում ամերիկացի, և Գազայի հատվածում իսրայելցի զինծառայողների պատերազմական ոճրագործությունների վերաբերյալ:

Սպիտակ Տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սեպտեմբերի 10-ին ասել էր.«Եթե Միջազգային քրեական դատարանը նման քայլի ձեռնամուխ լինի, Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի վերջինիս դեմ»:

Միջազգային քրեական դատարանն անմիջապես պատասխանեց, որ ուշադրություն չի դարձնի ԱՄն-ի սպառնալիքներին և կշարունակի հետաքննություն անցկացնել Աֆղանստանում ամերիկացի և Գազայի հատվածում իսրայելցի զինծառայողների պատերազմական ոճրագործությունների վերաբերյալ: