Միգրանտները գտել են Եվրոպա հասնելու այլ ուղիներ
(last modified Tue, 29 Mar 2016 04:42:40 GMT )
Մարտ 29, 2016 09:12 Asia/Tehran
  • Միգրանտները գտել են Եվրոպա հասնելու այլ ուղիներ

Բալկանյան երթուղու փակվելուց հետո միգրանտները գտել են Եվրոպա հասնելու նոր ուղիներ՝ ի դեմս իտալական և բուլղարական ուղիների: Գրում է «Deutsche Welle»-ն:

Ինչպես հաղորդվում է, Եվրոպա հասնելու համար այժմ միգրանտները օգտագործում են թուրքական Անթալիան կամ Մերսինը, ինչպես նաև Հունաստանի մայրաքաղաք Աթենքը: Այս հատվածներից միգրանտները ձկնորսության համար նախատեսված կամ առևտրային փոքր նավերով հատում են Միջերկրական ծովն ու հայտնվում Իտալիայում: Պարբերականի աղբյուրների համաձայն, այս տարբերակներով երթուղին արժե մոտ 3-5 հազար եվրո:

Միգրանտները փորձում են նաև Հունաստանից հայտնվել Ալբանիա, այնտեղից նոր Իտալիա կամ ավտոմոբիլային տարբերակներով հասնում են ընդհուպ մինչև Հյուսիսային Եվրոպա:

Միգրանտների համար հաջորդ այլընտրանքային ուղին Բուլղարիան է, որտեղից վերջիններիս հայտնվում են կամ Ռումինայում կամ Սերբիայում: Դեպի Ռումինիա ուղիներից է Կարպատյան լեռները:

Միաժամանակ նշվում է, որ խիստ վերահսկողություն է սահմանված ռուս-ֆիննական սահմանային հատվածներում, որտեղ նկատվում է միգրացիոն հոսքի նվազում: