Ժան-Իվ Լը Դրիան. ԱՄՆ-ն սպառնում է համաշխարհային դիվանագիտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i98768-Ժան_Իվ_Լը_Դրիան._ԱՄՆ_ն_սպառնում_է_համաշխարհային_դիվանագիտությանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իր միակողմանի քաղաքականությամբ սպառնում է համաշխարհային դիվանագիտությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2018 12:31 Asia/Tehran
  • Ժան-Իվ Լը Դրիան. ԱՄՆ-ն սպառնում է համաշխարհային  դիվանագիտությանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իր միակողմանի քաղաքականությամբ սպառնում է համաշխարհային դիվանագիտությանը:

Associated Press- ի հաղորդմամբ, Ամերիկայի Հարվարդի համալսարանում ունեցած իր ելույթում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն  ընդգծել է, որ Վաշինգտոնը նախընտրում է միակողմանիությունը միջազգային համագործակցության ասպարեզում,  և այս համատեքստում բարի կամքի ուժերի կոալիցիայի ջանքերը պետք է ուղղված  լինեն գլոբալ դիվանագիտության վերականգնմանը: 

Լը Դրիանը հավելել է, որ Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի այն երկրների հետ համագործակցելու համար, ինչպիսիք են Հնդկաստանը, Ավստրալիան, Մեքսիկան և այլ հզոր ժողովրդավարություններ, որոնք ընդունել են միջազգային պատասխանատվությունն ու  բազմակողմ հարաբերությունները:

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարբերաբար խաթարել է ՄԱԿ-ում բազմակողմության հիմքերը, միջազգային համաձայնագրերը և առեւտրային համաձայնագրերը: