Ամանոն արձագանքել է Նեթանյահուի հակաիրանական շոուին
Հերքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետի հակաիրանական նոր հայտարարությունը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ասել է.-«Այս կազմակերպությունը գործում է անկախ, և ուշադրություն չի դարձնում անհիմն հայտարարություններին»:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, այսօր արձագանքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջերս արած հակաիրանական հայտարարությանը, Յուկիա Ամանոն ընդգծել է.«Երրորդ կողմերի բացահայտած տեղեկությունները պետք է ստույգ կերպով քննարկվեն և առկա տեղեկությունների հետ մեկտեղ գնահատվեն : Գործակալության գործի անկախությունն առաջնահերթություն է»:
Նշելով, որ միջուկային ստուգումների հետ կապված գործակալության քայլերը մշտապես եղել են անկողմնակալ, իրատեսական ու պրոֆեսիոնալ, Ամանոն հավելել է.«Իրանում գործակալության ստուգումներն իրականացել են համապարփակ երաշխիքների համաձայնագրի հիմամբ»:
Ամանոյի խոսքով՝ գործակալությունը Իրանի միջուկային պարտավորությունների կատարման վերահսկողությունն իրականացնում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում: Գործակալությունը հասանելիություն ունի Իրանի բոլոր օբյեկտներին:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում մի լուսանկար ցույց տալով հայտարարել է, որ Թեհրանում կա միջուկային նյութերի ու սարքերի գաղտնի պահեստ, որի մասին Իրանի կառավարությունը չի հայտնել ՄԱԳԱՏԷ-ին: