Ամանոն արձագանքել է Նեթանյահուի հակաիրանական շոուին
https://parstoday.ir/hy/news/world-i98889-Ամանոն_արձագանքել_է_Նեթանյահուի_հակաիրանական_շոուին
Հերքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետի հակաիրանական նոր հայտարարությունը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ասել է.-«Այս կազմակերպությունը գործում է անկախ, և ուշադրություն չի դարձնում անհիմն հայտարարություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2018 13:08 Asia/Tehran
  • Ամանոն արձագանքել  է Նեթանյահուի հակաիրանական շոուին

Հերքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետի հակաիրանական նոր հայտարարությունը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ասել է.-«Այս կազմակերպությունը գործում է անկախ, և ուշադրություն չի դարձնում անհիմն հայտարարություններին»:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, այսօր արձագանքելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջերս արած հակաիրանական հայտարարությանը, Յուկիա Ամանոն ընդգծել է.«Երրորդ կողմերի բացահայտած տեղեկությունները պետք է ստույգ կերպով քննարկվեն և առկա տեղեկությունների հետ մեկտեղ գնահատվեն : Գործակալության գործի անկախությունն առաջնահերթություն է»:

Նշելով, որ միջուկային ստուգումների հետ կապված  գործակալության քայլերը մշտապես եղել են անկողմնակալ, իրատեսական ու պրոֆեսիոնալ, Ամանոն հավելել է.«Իրանում գործակալության ստուգումներն իրականացել են համապարփակ երաշխիքների համաձայնագրի հիմամբ»:

Ամանոյի խոսքով՝ գործակալությունը Իրանի միջուկային պարտավորությունների կատարման վերահսկողությունն իրականացնում է Համատեղ գործողությունների  համապարփակ ծրագրի շրջանակում: Գործակալությունը հասանելիություն ունի Իրանի բոլոր օբյեկտներին:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում  մի լուսանկար ցույց տալով հայտարարել է, որ Թեհրանում կա միջուկային նյութերի ու սարքերի գաղտնի պահեստ, որի մասին Իրանի կառավարությունը չի հայտնել ՄԱԳԱՏԷ-ին: