Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհել է Փարիզում գտնվող իսլամական կենտրոնի վրա
Գրոհելով մուսուլմաններին պատկանող «Զահրա»-ի անվան միության գրասենյակի և միության անդամների բնակարանների վրա, Ֆրանսիայի երկրի ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի ոստիկանությունն այսօր առավոտյան հարձակվելով Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքի մոտ գտնվող մուսուլմանների միության գրասենյանի և նրա անդամների բնակարանների վրա, ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո խուզարկել է անդամների տները:
Նշվում է, որ այդ հարձակմանը ներգրավված են եղել Ֆրանսիայի անվտանգության ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ:
Այդ քայլի հետևանքով Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշել է ,որ արգելափակել է երկու իրացիների և Իրանի անվտանգության նախարարության ակտիվները:
«Զահրա»-ի անվան իսլամական միությունը հայտնի է որպես հակասիոնիստական գործողություններ իրականացնող կենտրոն և Ֆրանսիայի ոստիկանությունը պնդելով, որ այդ միության անդամները ինչ-որ կապ ունեն Իրանի հետ, ձերբակալել է նրանցից մի քանիսին:
Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին, արձագանքելով Ֆրանսիայի այդ քայլին, զգուշացրել է Թեհրան-Փարիզ հարաբերությունների խափանմանն ուղղված ջանքերի կապակցությամբ և Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել իրատես լինել Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ:
Հերքելով իրանցի դիվանագետի հասցեին հնչած մեղադրանքները և բողոքելով վերջինիս ձերբակալման դեմ, Ղասեմին պահանջել է անհապաղ ազատ արձակել դիվանագետին: