Եվրախորհրդարանը պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան կոալիցիային
https://parstoday.ir/hy/news/world-i99006-Եվրախորհրդարանը_պահանջել_է_դադարեցնել_զենքի_վաճառքը_Սաուդյան_կոալիցիային
Եվրախորհրդարանը հինգշաբթի երեկոյան հրապարակել է հայտարարություն, որում դատապարտել է Եմենի պատերազմի շարունակումը և խաղաղ բնակիչների հետ կապված օրենքների խախտումը, պահանջելով դադարեցնել զենքի ու զինտեխնիկայի վաճառքը Սաուդյան կոալիցիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2018 07:32 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը պահանջել է դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան կոալիցիային

Եվրախորհրդարանը հինգշաբթի երեկոյան հրապարակել է հայտարարություն, որում դատապարտել է Եմենի պատերազմի շարունակումը և խաղաղ բնակիչների հետ կապված օրենքների խախտումը, պահանջելով դադարեցնել զենքի ու զինտեխնիկայի վաճառքը Սաուդյան կոալիցիային:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Եվրախորհրդարանի հայտարարության մեջ ասված է.«Խաղաղության հաստատման միակ ելքը Եմենի միատարրության, տարածքային ամբողջականության և անկախության պահպանումը, քաղաքական լուծումն ու եմենական կողմերի միջև երկխոսությունն է»:

Եվրախորհրդարանը տարածաշրջանի ու աշխարհի երկրներին կոչ է արել համագործակցել եմենական հակամարտող կողմերի հետ՝ Եմենի պատերազմը թուլացնելու, և կառուցողական կերպով երկխոսության շրջանակներում լուծում գտնելու համար:

Եվրոպական այս կառույցը հայտարարության վերջում կրկին անգամ իր աջակցությունն է հայտնել հակամարտ կողմերի միջև քաղաքական գործընթացն սկսելու Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցի ջանքերի նկատմամբ: