Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչ. Հաագայի դատարանի որոծումը կարևոր ձեռքբերում է Իրանի համար
https://parstoday.ir/hy/news/world-i99059-Բրիտանիայի_կառավարության_ներկայացուցիչ._Հաագայի_դատարանի_որոծումը_կարևոր_ձեռքբերում_է_Իրանի_համար
Իրանի հետ առևտրական հարցերով Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հաագայի դատարանի որոշումը կարևոր ձեռքբերում և բարոյական հաղթանակ է Իրանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 11:48 Asia/Tehran
  • Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչ. Հաագայի դատարանի որոծումը կարևոր ձեռքբերում է Իրանի համար

Իրանի հետ առևտրական հարցերով Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հաագայի դատարանի որոշումը կարևոր ձեռքբերում և բարոյական հաղթանակ է Իրանի համար:

Լորդ Նորման Լամոնտը, ով նաև Բրիտանիա-Իրան առևտրի պալատի նախագահն է, շաբաթ օրը IRNA- ին տված հարցազրույցում ասել է.-«Թեև ԱՄՆ կառավարությունը խոստացել է, որ չի խոչընդոտի անհրաժեշտ ապրանքների արտահանմանը Իրան, սակայն գործնականում այդ պարտականությունը չի կատարել»:

Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 3-ին Վաշինգտոնին կոչ է արել վերացնել Իրանի հումանիտար և ավիացիոն սահմանափակումները, մինչև վերջնական որոշման կայացումը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Թեհրանը Վաշինգտոնի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանին: 

Բրիտանիայի և Իրանի առևտրի պալատի նախագահն ասել է. « Բրիտանիայի կառավարությունը, ԵՄ անդամ պետությունների հետ միասին, փորձում է հատուկ ճանապարհներ ստեղծել Իրանի հետ առևտրի և  հատկապես Իրանի արտահանումների ֆինանսավորման համար»: