ԱՄՆ-ին մտահոգում են Իրան-Թուրքիա բարեկամական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i99204-ԱՄՆ_ին_մտահոգում_են_Իրան_Թուրքիա_բարեկամական_հարաբերությունները
Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ին և տարածաշրջանի որոշ երկրներին անհանգստացնում են Իրանի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունները»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2018 13:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին մտահոգում են Իրան-Թուրքիա բարեկամական հարաբերությունները

Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ին և տարածաշրջանի որոշ երկրներին անհանգստացնում են Իրանի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունները»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Երեքշաբթի օրը, Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում այդ երկրի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նշելով, որ  հանուն համատեղ նպատակների իրականացման Իրանն ու Թուրքիան պետք է ավելի  միասնական լինեն, հավելել է. «Առևտրային համագործակցությունը պետք է ընդլայնվի երկու երկրի շահերի ապահովման ուղղությամբ»:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի ու Թուրքիայի վաղեմի հարաբերություններին, Թուրքիայի խորհրդարանի նախագահն ասել է.«Ցավոք երկու երկրները գտնվում են բազմակողմ հարձակումների թիրախում, քանզի Սիրիայի պատերազմի վերջ դնելուն ուղղված Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախաձեռնությունն անհանգստացրել է որոշ երկրների»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, նշել է.«Ցավոք ԱՄՆ-ի կառավարության վայրկյանական քայլերը զգալիորեն փոխել են  տարածշրջանի հարցերը և Իրանն ու Թուրքիան իրենց ուսերին ծանր պատասխանատվություն են կրում և չեն կարող դիտողի դերում հանդես գալ»: