Խաշեղջիի սպանությունը, նրա հոդվածներից ավելի շատ խաթարեց Արաբիայի դիմագիծը. Եվրոխորհրդարան
Եվրոխորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նախագահը երեքշաբթի օրը միջազգային հանրությանը կոչ անելով խզել Արաբիայի կառավարության հետ իրենց հարաբերություններն, ասել է. «Սաուդյան ռեժիմը քննադատող լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանությունը, նրա հոդվածներից ավելի շատ խաթարեց Արաբիայի դիմագիծը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պիեռ Անտոնիո Փանզերին նշել է, որ Խաշեղջիին իրավապաշտպան լրագրող էր: Նրա խոսքերով. «Նրա դեմ մահափորձի մասին շրջանառված լուրերի հաստատումը առավել խստացնելու է Արաբիայում մարդու իրավունքների վիճակի մասին Եվրոխորհրդարանի մտահոգությունները»:
Փանզիրին ընդգծել է, որ Եվրոխորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեն մոտիկից հետևում է Արաբիայում մարդու իրավունքների վիճակին: Նա Ռիադին կոչ է արել անհապաղ ազատ արձակել այդ երկրի քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ քաղաքացիական ակտիվիստներին:
Խաշեղջին անցած երեքշաբթի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանը մտնելուց հետո անհետացել էր:
Թուրքական աղբյուրները հայտարարել են, որ Խաշեղջին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սպանվել է, ինչից հետո նրա դիակը հյուպատոսարանի շենքից դուրս է բերվել:
Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը կիրակի վաղ առավոտյան տեղեկացրեց Ջամալ Խաշեղջիի դիակը Ստամբուլի թաղամասերից մեկում հայտնաբերվելու մասին:
«Ալ-Ջազիրան» նաև հայտարարեց, որ մինչև սպանվելը Ջամալ Խաշեղջին կտտանքների է ենթարկվել Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում:
Միջազգային Համաներում կազմակերպությունը արձագանքելով Խաշեղջիի սպանությանը, մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Ջամալ Խաշեղջիի սպանությունը նշանակում է, որ ընդդիմադիրներն Արաբիայի սահմաններից դուրս նույնպես ֆիզիկական անվտանգություն չունեն:
Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի անունը ներառված էր Սաուդյան ռեժիմի կողմից հետախուզվող անձանց ցուցակում, ինչի պատճառով էլ նա բնակվում էր արտասահմանում: