Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը պահանջել է Խաշեղջիի հարցով հետաքննություն իրականացնել
Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը պահանջել է Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրողի սպանությունը բացահայտելու համար, միջազգային անկախ հետաքննություն անցկացնել:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով կոչ է արել Խաշեղջիի սպանությունը բացահայտելու նպատակով անկախ ու անկողմնակալ հետաքննություն նշանակել: Կազմակերպությունը և Թուրքիայի ու Արաբիայից պահանջել է այդ կապակցությամբ համագործակցել, իսկ հետաքննության արդյունքները ներկայացնել հանրությանը:
Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է. «Ընդդիմադիր լրագրողների ձայնը լռեցնելու Արաբիայի ավանդական մեթոդները Խաշեղջիի անհետացման գործում ամենասոսկալի ենթադրությունների հիմք են ստեղծում»:
«Այս պահին ընդհանուր հաշվով 25-ից 30 պրոֆեսիոնալ լրագրողներ, Արաբիայում կալանքի տակ են գտնվում»,-նշված է Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության հաղորդագրության մեջ: