Դոլարն ԱՄՆ-ի միակ դաշնակիցն է. Յըլդըրըմ
Թուրքիայի նախագահը շաբաթ օրը «դոլար»-ն աշխարհում ԱՄՆ-ի միակ դաշնակիցը համարեց և ընդգծեց. «Վաշինգտոնն այս պահին կառչել է իր միակ դաշնակցի օգնությանը»:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Բինալի Յըլդըրըմը Շվեյցարիայի Ժնևում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանական միության համակարգող նիստում նշեց. «ԱՄՆ-ն դոլարը որպես զենք է օգտագործում»:
ԱՄՆ-ն միջազգային ֆինանսական համակարգի, ընկերությունների ու բանկերի դոլարին ունեցած կախվածությունը լծակ է ծառայեցնում այլ երկրներին պարտադրելու որպեսզի հետևեն իր ցանկություններին, ինչն արժանացել է միջազգային լայն քննադատության:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նաև անդրադառնալով Պաղեստինի հարցին, ասաց. «ԱՄՆ-ն փակելով Պաղեստինին օժանդակությունների փոխանցման բոլոր խողովակները չի կարող ոչնչացնել այդ երկրի գոյությունը»: