Ֆրանսիան կարևորում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i99403-Ֆրանսիան_կարևորում_է_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին_հակազդելու_անհրաժեշտությունը
Ֆրանսիայի սենատը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները մարտահրավեր են Եվրոպայի տնտեսական, առևտրային, ինչպես նաև դիվանագիտական ինքնիշխանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2018 07:49 Asia/Tehran
  • Ֆրանսիան կարևորում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին  հակազդելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի սենատը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները մարտահրավեր են Եվրոպայի տնտեսական, առևտրային, ինչպես նաև դիվանագիտական ինքնիշխանությանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովը շաբաթ օրը հրապարակել է լայնածավալ զեկույց, որում կարևորվել է ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու և եվրոպական դիվանագիտության ու տնտեսության վրա դրանց թողած հետևանքները հաղթահարելու ուղիները:

Զեկույցում նշված է, որ Ամերիկյան տնտեսական ու առևտրային պատժամիջոցները երկակի մարտահրավեր են դարձել Եվրամիության ու նրա անդամ երկրների դիվանագիտական ու տնտեսական անկախության համար:

Ֆրանսիայի Սենատի զեկույցը կենտրոնանում է Իրանի վրա տնտեսական և առևտրային պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ պատժամիջոցների, ինչպես նաև 2015 թ. հուլիսին Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի հեռացման որոշման վրա:

Ֆրանսիայի Սենատի Եվրոպական հարցերով տնտեսական հանձնաժողովը (ECA) հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը վերջ կդնի ՀԳՀԾ-ին: Հետևաբար, ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Միացյալ Նահանգների որոշումը եվ Եվրոպայի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: