Ռուսական ռազմական պատվիրակությունն այցելել է Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i9955-Ռուսական_ռազմական_պատվիրակությունն_այցելել_է_Թուրքիա
Թուրքական Yeni şafak թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանից ռազմական պատվիրակություն է ժամանել Թուրքիայի Իզմիր նահանգ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2016 16:05 Asia/Tehran
  • Ռուսական ռազմական պատվիրակությունն այցելել է Թուրքիա

Թուրքական Yeni şafak թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանից ռազմական պատվիրակություն է ժամանել Թուրքիայի Իզմիր նահանգ։

Ռուսական պատվիրակությունն այցելել է Ֆոչայի շրջանում գտնվող զորամաս։

Ռուսական ռազմական պատվիրակության այդ այցը Թուրքիա առաջինն է երկու երկրների միջև հարաբերություններում ճգնաժամի առաջացումից հետո։

Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել դիտորդական թռիչքների հարցում, որոնք չեղյալ են հայտարարվել այս տարվա փետրվարի 4-ին։