Կոչ ՄԱԿ-ին Խաշեղջիի ճակատագրի մասին անկախ հետաքննության պահանջով
Իրավապաշտպան կազմակերպություններն ու խմբերը ՄԱԿ-ից պահանջել են սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշեղջիի ճակատագրի մասին անկախ հետաքննություն իրականացնել:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միջազգային համաներում կազմակերպությունը, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն ուրբաթ օրը ՄԱԿ-ից պահանջել են Խաշոեղջիի ճակատագրի կապակցությամբ անկախ հետաքննություն իրականացնել:
Միջազգային համաներում կազմակերպության Միջին Արևելքի բաժնի տնօրեն Լին Մաալուֆն այս կապակցությամբ ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշից պահանջում ենք Ջամալ Խաշեղջիի անհետացման գործով անկախ հետաքննություն սկսել»:
Մաալուֆն այդ պահանջը պայմանավորել է Խաշեղջիի ճակատագրի կապակցությամբ հետաքննությունների հարցում սաուդցի պաշտոնատարների հանդեպ անվստահությամբ:
Խաշեղջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացել էր:
ԶԼՄ-ները մի քանի օր հաղորդեցին, որ Ջամալ Խաշողջին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սպանվել է և նրա դին հյուպատոսարանից դուրս է բերվել: