Ավելացել են Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունները
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ շարունակվում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունները:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղանիրա Փաշաևան ասել է.«Ադրբեջանի համար կարևորագույն հարցը Հայաստանի կողմից գրավված տարածքների ազատագրումն է և այդ նպատակի իրագործման համար, Ադրբեջանը բանակի ու արդիական զենքերի կարիք ունի, Թուրքիան ևս պատրաստ է այդ հարցով համագործակցել Բաքվի հետ»:
Փաշաևան նշել է, որ Թուրքիան առաջադիմել է զենքի արտադրման ոլորտում և այդ երկրի փորձերից օգտվելը կարող է շահավետ լինել Ադրբեջանի համար:
Նա նշել է, որ Թուրքիան լայն մասնակցություն է ունեցել Բաքվում անցկացված ADEX 2018 պաշտպանական արդյունաբերության երրորդ միջազգային ցուցահանդեսում և Բաքվի համար միշտ էլ Անկարան առաջնահերթություն է եղել: