Ավստրիան Եվրոպային կոչ է արել դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը
(last modified Fri, 26 Oct 2018 07:19:44 GMT )
Հոկտեմբեր 26, 2018 10:49 Asia/Tehran
  • Ավստրիան Եվրոպային կոչ է արել դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը

Ավստրիայի ԱԳ նախարարն ասել է. «Ի հետևումն Սաուդյան իշխանության ընդդիմադիր լրագրողի սպանության, ԵՄ-ն պիտի դադարեցնի Արաբիային սպառազինության վաճառքը»:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Քնայսլը, որի երկիրը նախագահում է ԵՄ-ն, գերմանական «Դի Վելտ» պարբերաթերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Այդ քայլը կարող է օգնել Եմենում Արաբիայի հարձակումների դադարեցմանը»:

Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել էր մինչև Սաուդյան ռեժիմի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործում թափանցիկություն մտցնելը Արաբիային կատարվող զենքի վաճառքը դադարեցվելու մասին:

Ֆրանսիայի կառավարությունն էլ չորեքշաբթի օրը հայտարարեց, որ եթե ապացուցվեն Խաշողջիի սպանության գործի հետ  կապված Արաբիայի դեմ մեղադրանքները, Փարիզն անմիջապես պատժամիջոցներ կսահմանի Ռիադի դեմ: Դա ի տես այն բանի, որ Էմանուել Մակրոնը հրաժարվել է պատասխանել Արաբիային զենքի վաճառքը չեղարկելու մասին հարցումներին:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ տեղեկացրել է Խաշողջիի սպանության գործում կասկածվող անձանց մուտքի վիզաները բեկանվելու մասին, իսկ Արաբիային զենքի վաճառքը դադարեցվելու մասին ասել է. «Արտահանման հետ կապված քաղաքականությունը քննարկվում է»: