Սաուդյան ռեժիմի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հաստատվել է
https://parstoday.ir/hy/news/world-i99912-Սաուդյան_ռեժիմի_վերաբերյալ_Եվրախորհրդարանի_բանաձևը_հաստատվել_է
Եվրապառլամենտը, քննադատելով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունը, Սաուդյան Արաբիային մեղադրել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2018 13:55 Asia/Tehran
  • Սաուդյան ռեժիմի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հաստատվել է

Եվրապառլամենտը, քննադատելով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունը, Սաուդյան Արաբիային մեղադրել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեջ:

Եվրոպառլամենտի կայքի համաձայն, հինգշաբթի օրը կառույցը հավանություն է տվել Սաուդյան իշխանությունների կողմից ռեժիմին քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանը դատապարտող բանաձևին, որը ներառում է զանգվածային պատժամիջոցներ այս հանցագործության կատարած անձանց նկատմամբ, այդ թվում՝վիզայի տրամադրման արգելք  և ակտիվների բռնագրավում:

Եվրոպապառլամենտը նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Խաշողջիին սպանող գործակալների դեմ:

Հաղորդգրությունում նշված է, որ նման գործողություն չէր  կարող իրականացվել առանց Սաուդյան թագաժառանգի Մուհամեդ Բին Սալմանի հսկողության կամ տեղեկության:

Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է  325 կողմ և 1 դեմ ձայներով, Սաուդյան իշխանություններին   կոչ է արել  անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Խաշողջիի մարմնի գտնվելու վայրի վերաբերյալ: