Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (98)
(last modified Sun, 13 Jan 2019 17:01:21 GMT )
Հունվար 13, 2019 20:31 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները սարքեր են ստեղծել,որոնցող կարողանում են համակարգչի վրա ցույց տալ նավթահորերի մասին տեղեկությունները: Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտական կազմի անդամ և ֆիզիկա-էներգետիկայի համալսարանի դեկանի ասելով, գիտնականների պատրաստած ինֆորմատիվ GAMMA MWD համակարգը չափազանց արդիական է շուկայում առկա տարբերակի համեմատությամբ: Geolink համակարգի համեմատությամբ այն ավելի արդյունավետ է , իսկ ցածր բայասի դեպքում, այն ավելի հստակ ազդանշաններ  է տալիս: Նոր գյուտի գլխավոր մաս է կազմում հորատման ստերլինգի ներհորային սարքը, որն իրականացնում է հորից մակերես ինֆորմացիայի փոխանցումը:

Ըստ նախագծի հեղինակի, սարքի պալսերը դրական ձևաչափով են աշխատում և ամբողջությամբ համապատասխանում են ամերիկյան ընկերության արտադրած պալսերին: Սարքը կարող է երկրի մակերես փոխադրել հորատիչի վրա կոդավորված ինֆորմացիան ՝ այն ցուցադրելով համակարգի վրա և տպել API-ի ստանդարտներով: Թեև այսօր մեծ ջանքեր են տարվում MWD սարքի աշխատանքը բարելավելու ուղղությամբ, սակայն կան սարքի հստակ ու ճշգրիտ աշխատանքը խափանող հանգամանքներ:

 

 

 

Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները սարքեր են ստեղծել,որոնցող կարողանում են համակարգչի վրա ցույց տալ նավթահորերի մասին տեղեկությունները:

 

Ամիր Քաբիրի համալսարանի գիտնականները գիտելիքահենք մի ընկերության օգնությամբ, նախագծել ու պատրաստել են հորատիչների ուղղորդիչ սարք: Գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենի խոսքով, պատրաստված սարքը տեղադրվում է հորատիչի վրա և  ուղեկցում ու սատարում է վերջինիս: Սարքը կարող է արդյունահանման ժամանակ մշակել հորին և մակերեսին հասնելու ծրագիրը և հորատիչն ուղեկցել դեպի նպատակակետ: Երեք հատվածներից կազմված հավաքածուն փաստորեն  վեց սարքերից է կազմված : Սարքի նախնական օրինակը պատրաստ է: Սարքի հրապարակային փորձարկումներն իրականացվել են հորատման ազգային ընկերության վերահսկողության տակ գտնվող նավթահորերում:

 

 


Ամիր Քաբիրի համալսարանի գիտնականները գիտելիքահենք մի ընկերության օգնությամբ, նախագծել ու պատրաստել են հորատիչների ուղղորդող սարք:

 

Իրանցի գիտնականները նանոտեխնոլոգիայի օգնությամբ արտադրանք են ստացել , որոնց շնորհիվ հնարավոր է ապրել իրանական նանոտանիքի ներքո: Իրանը չորրորդ տեղն է գրավում նանո ոլորտում ՝ գիտական ու հոդվածների արտադրության առումով: Նանոարդյունաբերությունները կիրառելի են տարբեր ոլորտներում: Իսկ այսօր գիտության այս ճյուղի ներկայությունը կարելի է զգալ նույնիսկ տներում:

 


Իրանցի գիտնականները նանոտեխնոլոգիայի օգնությամբ արտադրանք են ստացել,որոնց շնորհիվ հնարավոր է ապրել իրանական նանոտանիքի ներքո:

 

Նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի կառուցապատման ոլորտի շուկայի և արդյունաբերության բաժնի վարիչն ասել է, որ ներկայումս  գիտելիքահենք ընկերության կողմից 50 նանոարտադրանքներ են շուկա հանվում կառուցապատման, խոհանոցային սարքավորումների, տնային կիրառական տեքստիլային և այլ ոլորտներում: Վերջին տարվա ընթացքում 40 ապրանքներ են արտադրվել: Մեկ տարվա ընթացքում 10 ապրանքի շուկա մուտք գործելու արտոնություն են ստացել: Այդ 50 ապրանքներն արտադրվել են 30 ընկերությունների կողմից և այժմ  արտադրության  փուլում են:

 

 

Գիտելիքահենք ընկերության կողմից 50 նանոարտադրանքներ են շուկա հանվում կառուցապատման, խոհանոցային սարքավորումների, տնային կիրառական տեքստիլային և այլ ոլորտներում:

 

Ըստ նախագծի հեղինակի, արտադրանքն ունի նանոմասշտաբային վարչության և հետազոտական մի քանի կենտրոնների հաստատումը: Ներկայումս նանոանձայն խողովակներն արտահանվում են եվրոպական, պարսիցծոցյան ու հարավարևելյան Ասիայի երկրներ , փականներն առաքվում են Չինաստան և Հարավային Կորեա ու արաբական երկրներ: Նանոսալիկներն արտահանվում են Իրաք, իսկ նանո ապակիները աշխարհի քսան երկրներ:  

Նանոանձայն խողովակներն արտահանվում են եվրոպական, պարսիցծոցյան ու հարավարևելյան Ասիայի երկրներ

 

Առաջին անգամ Բրիտանիայում չորս ռոբոտներ իրականացրել են քաղցկեղով հիվանդի ամբողջական վիրահատություն: Հիվանդը դուրս է գրվել վիրահատությունից ութ օր անց: Ռոբոտները հեռացրել են 41-ամյա հիվանդի կոնքը: Հեռացվել են հիվանդի միզապարկը, շագանակագեղձը, հաստ աղիի ներքևի հատվածը: Նման վիրահատության համար սովորաբար իրականացվում է մի վիրաբույժի և երեք օգնականների միջոցով : Հիվանդն ունենում է մեծ ճեղքվածք : Վիրահատությունից հետո հիվանդի ապաքինման համար պահանջվում է երեք շաբաթ : Այս դեպքում հիվանդը դուրս է գրվել վիրահատությունից ութ օր անց:


Առաջին անգամ Բրիտանիայում չորս ռոբոտներ իրականացրել են քաղցկեղով հիվանդի ամբողջական վիրահատություն:

 

 

Վիրահատությունն իրականացվել է Da Vinci Xi ռոբոտի միջոցով: Երկու միլիոն ֆունտ ստերլինգ արժող ռոբոտն ունի չորս բազուկներ ՝ հյուսվածքները բացելու, արյան անոթները փակելու և եռաչափ տեսախցիկի միջոցով վիրահատության ժամանակ նկարահանումներ կատարելու համար: Ութ ժամ տևողությամբ վիրահատությունը դիտարկում էին երկու վիրաբույժներ: Անցյալ տարի տվյալ հիվանդի մոտ rectal քաղցկեղ էին ախտորոշել: Չնայած քիմիաթերիապիայի ու ճառագայթատերապիայի կուրսերին, քաղցկեղը տարածվել էր հիվանդի կոնքերը և բժիշկները հարկադրված հեռացրել էին որովայնի ներքևի հատվածը:

 

 


Առաջին անգամ Բրիտանիայում չորս ռոբոտներ իրականացրել են քաղցկեղով հիվանդի ամբողջական վիրահատություն: