40 տարի զարգացում` մեծարգո առաջնորդի ղեկավարությամբ(Նվիրված այգաբացի տասնօրյակին)
Այաթոլլահ Խամենեին, իր քաջությամբ, անհաշտ քաղաքականությամբ, կտրականությամբ, ազնվությամբ ու հատկապես իր հավատքով ու Աստծուն ապավինելով, քաղաքական հեռանկարով, Արևմուտքին չվստահելով ու աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելով, շարունակեց իմամ Խոմեյնիի ճանապարհը:
Իսլամական հեղափոխությունից անցել է 40 տարի: Այս ընթացքում, թշնամիների կողմից Իրանի նկատմամբ նյութվել են տարբեր սադրանքներ: Սակայն Իրանն ամենայն հզորությամբ, շարժվում է բարոյական ու նյութական զարգացման ուղղությամբ: Իրանի իսլամական հանրապետության առաջխաղացման ամենակարևոր գործոնն իմամ Խոմեյնիից հետո Այաթոլլա Խամենեիի առաջնորդությունն էր: Այս երկու առաջնորդներն իրենց քաջությամբ, խելամտությամբ, կարողացան հեղափոխության գնացքն անցած 40 տարիների ընթացքում առաջ տանել դժվարանցանելի ճանապարհներով և Իրանին հպարտ ու հզոր ներկայացնել միջազգային ասպարեզում:

Իմամ Խոմեյնին կրոնական առաջնորդ էր և իմաստուն մարդ, որի կերպարը եզակի էր: Նա ուներ անկոտրում քաղաքական կամք, իմաստություն և ժամանակի վերաբերյալ լայն ընկալում: Նա ոչ մի կերպ չէր ընդունում բռնությունը, օժտված էր մեծ ուշիմությամբ և կարողանում էր կանխատեսել սադրանքներն ու դավադրությունները: Նա իրոք ուներ աստվածային մաքուր ու ճշմարիտ հայացք: Իմամ Խոմեյնին հենց այդ հավատքով ու բարեպաշտությամբ կանգնեց շահի ռեժիմի դեմ: Իրանի ժողովուրդը, տեսնելով նրա խիզախությունը, մեծ կամք ձեռք բերեց` շահի ռեժիմի դեմ կանգնելու համար: Իրանի ժողովուրդը ոտքի ելավ, որպեսզի երկրում վերակենդանացնի իսլամի ուսմունքը, երկիրը ձեռք բերի անկախություն և երկրում տարածվեն ազատությունն ու արդարությունը: Երկբևեռ ախարհում ստեղծվեց իսլամական համակարգ: Այդ ժամանակ, երբ արևելքն իր կոմունիզմով, արևմուքտն իր կապիտալիզմով տիրել էին աշխարհին, իմամ Խոմենին խոսեց Աստծուն ապավինելուց, արդարությունից ու ազատությունից, գրավելով շատերի սիրտը: Արևելքն ու Արևմուտքը, երկու տարբեր տնտեսություններով ու քաղաքականություններով, աշխարհը բաժանել էին երկու բևեռի: ԽՍՀՄՆ-ն ու ԱՄՆ-ն ղեկավարում էին այս բևեռները: Արևելյան Եվրոպայի երկրները, նախկին ԽՍՀՄ-ը և Չինաստանը գտնվում էին արևելյան բևեռում, իսկ ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան`արևմտյան: Իմամ Խոմեյին, իր կրոնական հայացքների և իսլամի քաղաքական պատվիրանների հիմամբ ձևավորեց իր քաղաքական վերաբերմունքը, ներկայացնելով “ոչ Արևելք, ոչ Արևմուտք” կոչը: Իմամը խիստ պայքար սկսեց համաշխարհային բռնատիրության, ԱՄՆ-ի ղեկավարած կապիտալիզմի համակարգի և հանցագործ Իսրայելին հովանավորելու քաղաքականության դեմ:
Իմամ Խոմեյնին ասում էր . «ԱՄՆ-ն աշխարհի բռնահարված ու կեղեքված ժողովուրդների թշնամին է: ԱՄՆ-ն իր քաղաքկան, տնտեսական, ռազմական ու մշակութային իշխանությունն աշխարհում տարածելու համար, չի խուսափում որևէ հանցագործությունից: Այդ երկրի համար կրոնները կարևոր չեն: ԱՄՆ-ն մտածում է միայն կառավարության շահերի մասին, անտեսելով անգամ իր քաղաքացիների շահերը»:
Մյուս կողմից, իմամ Խոմեյնին մոտալուտ էր համարում կումունիստական համակարգի փլուզումը: 1991թ., իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզման նրա կանխատեսումը: 1989թ իմամ Խոմեյնին մի պատմական նամակ հղեց ԽՍՀՄ վերջին նախագահ Գորբաչևին, կոմունիզիմի մահվան վերաբերյալ, վերջինիս հրավիրելով ավեի լավ ճանաչել իսլամը: Իմամ Խոմեյնին մարքսիզմի ոսկորների փլուզման մասին խոսեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը համարվում էր աշխարհի ամենահզոր տերություններից մեկը: Այդ ժամանակ, սառը պատերազմը դեռևս չէր ավարտվել և Բեռլինի պատը, որպես արևելքի ու արևմուտքի բաժանման խորհրդանիշ, դեռևս չէր փլվել: Իսկ ԽՍՀՄ երկրների ու ժողովուրդների կենցաղում տիրում էր կումունիզմի իշխանությունը: Այն ժամանակ, քաղաքագետներն ու վերլուծաբանները զարմացան իմամ Խոմեյնիի մտքերի վրա, մտածելով, որ թերևս մի կրոնական մարդ չի կարող ճիշտ կարծիք հայտնել մի մեծ ուժի փլուզման վերաբերյալ: Սակայն 1991թ կումունիզմի փլուզման վերաբերյալ նրա կանխաստեումն իրականացավ և աշխարհը հասկացավ, որ այս հզոր առաջնորդն ունի կանխագուշակելու կարողություն:

Իմամի մահից հետո, որը տեղի ունեցավ 1989թ., Իրանը սկսեց ղեկավարել Այաթոլլահ Խամենեին: Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմն ավարտվել էր, սակայն տնտեսական ու մշակութային պատերազմն Իրանի դեմ դեռևս չէր ավարտվել: Այաթոլլահ խամենեին, իմամ Խոմեյնիի նման, փորձում էր այդ պատերազմից հաղթանակած դուրս գալ, պաշտպանելով հեղափոխության գաղափարները: Այաթոլլահ Խամենեին, իր քաջությամբ, անհաշտ քաղաքականությամբ, կտրականությամբ, ազնվությամբ ու հատկապես իր հավատքով ու Աստծուն ապավինելով, քաղաքական հեռանկարով, Արևմուտքին չվստահելով ու աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելով, շարունակեց իմամ Խոմեյնիի ճանապարհը:
Այաթոլլահ Խամենեին հենց սկզբում հայտարարեց, որ իր ճանապարհն իմամ խոմեյնիի ճանապարհն է և իր կոչերն իմամ Խոմեյնիի կոչերն են: Նա նշեց, որ շարունակելու է գնալ հեղափոխության առաջ դրված նպատակների իրագործման ուղղությամբ: Երկիրը կառավարելու առաջին իսկ օրերից, նա կարևորեց Իրանի հզորացումը: Ներկա դրությամբ, Իրանը տարածաշրջանի առաջին ուժն է: Իսկ թշնամիների ասելով, Իրանն ամենաազդեցիկ երկիրն է Միջին Ասիայում:
Իրանի ղեկավարները մշտապես կարևորել են ԱՄՆ-ի բռնի քաղաքականության դեմ պայքարը: Այաթոլլահ Խամենեին, իմամ Խոմեյնիի նման մշտապես չի վստահել Միացյալ Նահանգներին: Երբ ընթանում էին Իրանի հետ միջուկային հարցով բանակցությունները, և իրանական պատվիրակությունը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագիրը, ձեռք բերելով համաշխարհային վստահություն, Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ ԱՄՆ –ին չի կարելի վստահել, իսկ 5+1 ձևաչափով բանակցություններն անօգուտ են լինելու: Նրա խոսքը ճիշտ էր, քանի որ Թրամփը, դուրս գալով ՀԳՀԾ-ից, ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի ճանաչում որևէ տրամաբանություն և փորձում է ապահովել միայն իր շահերը: Դրանից հետո, Այաթոլլահ Խամենեին հայտարարեց. «Ամերիկացիները հենց սկզբից էլ չէին հարգում դիվանագիտական քաղաքավարությունը: Սակայն այդ երկրի ներկա ղեկավարներն աշխարհի հետ խոսում են ամենալկտի ձևով, կարծես մոռացած լինելով ամոթը»: Նա հավելել է. «Ամերիկացիների բանաձևի համաձայն, իրենց հետ բանակցող յուրաքանչյուր երկիր, կանգնելու է խնդրի առաջ: Դրանից խուսափել հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվայլ երկրի կարծիքը համընկնի Վաշինգտոնի կարծիքի հետ: ԱՄՆ-ն այսօր փորձում է իր խոսքը պարտադրել նույնիսկ եվրոպացիներին: Մենք միայն այն ժամանակ կարող ենք մտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վտանգավոր խաղի մեջ, երբ քաղաքական, տնտեսական ու մշակութային առումով հասնենք նախատեսված հզորությանը և ճնշումները չկարողանան ազդել մեզ վրա: Իսկ ներկայումս բանակցություններն անշուշտ լինելու են մեր վնասին և արգելված են: Մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի ներկա կառավարության հետ»:

Այաթոլլահ Խամենեին այն առաջնորդն է, որ ուշի ուշով հետևում է քաղաքական իրադարձություններին և ներկայացնում շատ ճիշտ լուծումներ: Նրա կարծիքով, գիտական զարգացումն ազգային ուժի երաշխիքն է: Նա երիտասարդներին հորդորում է ուշադրություն դարձնել այս ոլորտին: Իրանցի երիտասարդները, տարբեր, այդ թվում` միջուկային, պաշտպանական, հրթիռային, ծովային ոլորտներում բազմաթիվ գյուտեր են արձանագրել, բարձրացնելով գիտության ոլորտում Իրանի դիրքը: Միջուկային ոլորտում նույնպես Իրանը մեծ առաջընթաց է ունեցել և շատ կարևոր է եղել ոլորտի գիտնականների նկատմամբ առաջնորդի ցուցաբերած հովանավորությունը: Իրանի պաշտպանական կարողությունը նույնպես այն ոլորտներից է, որը մշտապես կարևորել է առաջնորդը: Իրանի առաջնորդը արգելել է ցանկացած բանակցություն` երկրի հրթիռային կարողության շուրջ: Իրանն այժմ հրիթռային, ծովային պաշտպանության տեսակետից համարվում է տարածաշրջանի ամենահզոր երկրներից: Իրանին պարտադրելով ութամյա պատերազմը, համաշխարհային բռնատիրությունը նպատակ ուներ ոչնչացնել այս երկրին: Նախատեսվում էր նաև, որ Իրանը պետք է ծնկի գար ԱՄՆ-ի պատժամիջոցներից ու արտաքին ուժերի կողմից երկրի ներսում հրահրված ներքին անհանդարտությունների արդյունքում հայտնվեր տարածաշրջանի այլ երկրների վիճակում: Սակայն այսօր Իրանը շարժվում է զարգացման ուղղությամբ, պարտության մատնելով ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը: Սա բխում է ժողովրդի ու առաջնորդի միջև առկա միասնությունից և Իրանի առաջնորդների որդեգրած ճիշտ քաղաքակնությունից:
Վերջում անդրադառնանք Իսրայելի մանկասպան ռեժիմի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ուղերձին: Երեք տարի առաջ, նա ասել էր. «Միջուկային բանակցությունների ավարտից հետո, լսել եմ, որ սիոնիստները բռնագրավված Պաղեստինում ասել են, որ առաջիկա 25 տարին հանգիստ են լինելու և հետո նոր կմտածեն, թե ինչ են անելու: Ի պատասխան, ես ասում եմ. Չեք տեսնելու այդ 25 տարին և Աստծո կամոք, 25 տարի հետո, տարածաշրջանում չի լինելու Սիոնիստական ռեժիմ կոչվող երևույթը»: