Առաջինները (11.ԻԻՀ Սահամանադրությունն ընդունվեց առաջին հանրաքվեի արդյունքում)
Իրանի իսլամական հանրապետությունում առաջին հանրաքվեն Սահմանադրության վերաբերյալ է եղել:
Հազարավոր տարիներ Իրանի հազարամյա պատմության ընթացքում քաղաքական կարգեր ընտրելու համար ընտրություններ չեն անցկացվել: Դա մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը: Օրինական քաղաքական կարգերի համար որոշումներ ընդունում էին ոչ թե ժողովրդի ընտրյալները ՝ այլև հիմնականում արևմտամետ քաղաքական գործիչներ, որոնք իրագործում էին իրենց համախոհների գաղափարները: Քաղաքական այդ կարգերը նույնիսկ մշակումից հետո հանրության դատին չէին հանձնվում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, առաջին անգամ Իրանում մեկ տարվա ընթացքում ՝ իրանական 1358 թվականին , երեք առանձին ընտրությունների արդյունքում երկրի քաղաքական համակարգը ձևավորվեց Սահմանադրությունը մշակող գործիչների կողմից: Երկրի շատ կառույցների կառավարումն առաջին անգամ հանձնվեց ժողովրդին: Տարիներ շարունակ ժառանգաբար էր որոշվում երկրի առաջին դեմքը: Այս դեպքում երկրի առաջին դեմքն ընտրում է հենց ժողովուրդը և ժողովրդի ուղղակի ձայների արդյունքում: