Վարշավյան ժողովը ՝ բազմակի նպատակներ իրականացնելու Վաշինգտոնի նախագիծը
(last modified Mon, 04 Feb 2019 14:33:03 GMT )
Փետրվար 04, 2019 18:03 Asia/Tehran

Միջինարեևլյան ծրագրերի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է 2019 թվականի փետրվարի 13-ին և 14-ին ժողով գումարել Լեհաստանի մայրաքաղաք ՝ Վարշավայում: Վաշինգտոնը հայտարարել է, որ «Խաղաղություն և անվտանգություն Միջին Արևելքում» ժողովին մասնակցելու են 70 երկրի ներկայացուցիչներ: Թեև ԱՄՆ-ը հայտարարել է, որ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ներկա են լինելու վարշավյան ժողովին, սակայն շատ երկրներ հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ միջոցառմանը:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն սկզբում հայտարարել էր, որ ժողովը գումարվելու է այսպես կոչված Միջին Արևելքում ազատության ու կայունության նպատակով և շեշտը դրվելու է Իրանի տարածաշրջանային ազդեցության դեմ պայքարի վրա: Պոմպեոն ասել էր, որ նիստը կենտրոնանալու է Իրանի վրա: Ամերիկացիներին թվում է, որ ժողովի շրջանակում կարողանալու են մի քանի երկրների ի մի բերելով Իրանի դեմ միջազգային խումբ ձևավորել : Հունվարի 22-ին Դավոսյան տնտեսական ֆորումից տարածած վիդեոտեսանյութում , Պոմպեոն կրկին անգամ սպառնաց Իրանին՝ այս երկիրը տարածաշրջանի ապակայունացման գործոն ճանաչելով: Նա հույս հայտնեց, որ Վաշինգտոնը կկարողանա Իրանի դեմ տարածաշրջանային կոալիցիա ձևավորել:

Նիստի հակաիրանական տրամադրության դեմ քննադատությունների պատճառով, ԱՄՆ պետքարտուղարը կտրականապես օրակարգային փոփոխություն կատարեց: ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունում նշված է.«Նիստի առանցքները մի քանիսն են ՝ տարածաշրջանային ճգնաժամերը և տարածաշրջանում խաղաղ բնակիչների վրա նրա ազդեցությունը, հրթիռային զարգացումը և ապատարածումը, կիբերային անվտանգությունը և էներգետիկայի ոլորտում նորահայտ սպառնալիքները և ծայրահեղականության դեմ պայքարը: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի օգնական Ջոնաթան Քոհենը հունվարի 22-ին հայտարարեց .«Վարշավյան ժողովը Իրանի դեմ հարձակում չի նախապատրաստում: Նպատակը Միջին Արևելքում հզոր անվտանգության ձևավորումն է»: Դավոսյան ֆորումին առընթեր Լեհաստանի նախագահ ՝ Անջեյ Դուդան հայտարարեց, որ իր երկիրը դեռևս որոշում չի ընդունել գումարվելիք նիստին Իրանի մասնակցության վերաբերյալ: Իսկ Լեհաստանի պետայրերն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը չի հրավիրվելու նիստին մասնակցելու համար:

Վերլուծաբանների համոզմամբ, ամերիկացի պետայրերը ժողովի օրակարգը փոխել են այն պատճառով, որ նիստ գումարելու գաղափարը մեծ ընդունելության չի արժանացել : Ուստի փորձում են քննարկման համար տարբեր թեմաներ առաջ քաշելով, պակսեցնել նիստին տարբեր երկրների ԱԳ նախարարների չմասնակցության ռիսկը : Ավելի վաղ Արևմտյան ԶԼՄ-ներ զգուշացրել էին, որ եվրոպական որոշ երկրներ չեն մասնակցելու վարշավյան ժողովին , կամ էլ մասնակցելու են ցածր մակարդակի ներկայացուցիչներով: ԻԻՀ ԱԳ նախարարությունը ևս հակազդեց Իրանի առանցքայնությամբ նիստ գումարելու որոշման դեմ ՝ կանչելով Լեհաստանի հավատարմատարին: Հունվարի 23-ին «Ոուլ սթրիթ ժուռնալ» օրաթերթն անդրադարձել էր Միջինարևելյան իրավիճակի քննարկման նպատակով Լեհաստանում գումարվելիք ժողովի դեմ ներկայացված քննադատություններին և հայտարարել էր, որ եվրոպացի մի խումբ դիվանագետների կարծիքով, նիստը չեղյալ է հայտարարվելու»: ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունը տարածվեց երկու օր այն բանից հետո, երբ «Էլմանիտոր» գործակալությունը հղում անելով եվրոպացի դիվանագետների, հաղորդել էր, որ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները փորձում են տարբեր պատճառաբանություններով , ավելի ցածր մակարդակով ներկայացուցիչներ ուղարկել Վարշավա : Նրանք փորձում են նաև ելքեր գտնել ՝ նիստի օրակարգը մեղմելու համար և մյուս կողմից չեն ցանկանում իրենց այդ քայլը որակվի ԱՄՆ-ի քայլերի նկատմամբ անտարբերություն:

Կա մի այլ հանգամանք: Նիստին մասնակցող երկրների ԱԳ նախարարների միջև տարաձայնություններ շատ կան և չի թվում, որ նրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնել Իրանի դեմ կոալիցիա ձևավորելու պահանջը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մի ուղերձով Լեհաստանին և նիստին մասնակցողներին հուշել է.«ԱՄՆ-ի կողմից կազմակերպված հակաիրանական վերջին բեմադրության մասնակիցները կամ մահացել են կամ խայտառակվել են, կամ էլ լուսանցք են մղվել: Իսկ Իրանն ավելի է ուժեղացել»:

Թվում է, որ ԱՄՆ-ը տարբեր նպատակներ է հետապնդում: Նպատակներից մեկը, որն ավելի զգալի է դարձել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, Եվրամիությունում անջրպետ առաջացնելը և այդ կառույցը հին ու նոր երկրների ՝ միությունը ձևավորող և 2000 թվականից հետո միության կազմում ընդգրկված երկրների բաժանելու փորձն է: Այդ պատճառով էլ Լեհաստանն է ժողովի գումարման վայր ընտրվել: Լեհաստանը համարվում է Եվրամիության քաղաքականության դեմ բողոքող երկրներից մեկը, որը կարևորում է իր ազգային ինքնիշխանությունը և միաժամանակ, իր արտաքին ու պաշտպանական քաղաքականություններում ԱՄՆ-ի հետևորդն է: Հենց սա էլ առթել է Եվրամիության ղեկավարների զգայնությունը: Ի դեպ ժողովի հակաիրանական ուղղվածությունը հակադրվում է ՀԳՀԾ-ի պահպանման հարցում Եվրամիության քաղաքականությանը: Ուստի Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ չի մասնակցելու վարշավյան ժողովին: Թեև նիստին չմասնակցելու համար նա ունի մի այլ պատրվակ ՝ Աֆրիկա է այցելելու, սակայն պարզից էլ պարզ է, որ նրա համար ժողովը ոչ մի նշանակություն չունի և Լեհաստանի նիստին ներկայությունը նա գնահատում է հակաիրանական ծրագրերում Վաշինգտոնի հետ քայլ պահել: Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Ֆրանսիան ևս հավանաբար ԱԳ նախարարից ցածր մակարդակով է նիստին մասնակցելու: Գերմանիան դեռևս չի որոշել մասնակցելու է թե ՝ ոչ: Միայն Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն է հայտարարել, որ մասնակցելու է նիստին: Դա վկայում է այն մասին, որ Գերմանիան և Ֆրանսիան, նաև Եվրամիությունը ՝ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ, չեն հետևում Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականություններին:

ԱՄՆ-ի նախաձեռնած նիստին մասնակցելու հրավերը մերժել են ոչ միայն Եվրամիությունը, այլև Ռուսաստանը ՝ որպես Միջին Արևելքում գլխավոր դերակատար երկիր : Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի ասելով, Ռուսաստանը միջինարևելյան իրադարձություններում կարևոր դերակատարություն ունի և առանց Մոսկվայի ներկայության չի կարելի ժողովից որևէ արդյունք ակնկալել: Ռուսաստանի տեսանկյունից, Վաշինգտոնը և Թելավիվը նպատակ ունեն նիստին տալ հակաիրանական գործառույթ , որպեսզի ԱՄՆ-ը կարողանա Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելով, փափուկ ուժից ՝ այսինքն քաղաքական ու քարոզչական պատերազմից օգտվել Իրանի տարածաշրջանային ներկայությունն ու ներթափանցումը սահմանափակելու համար : ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան ստացել է Վարշավայի նիստին մասնակցելու Վաշինգտոնի պաշտոնական հրավերը , սակայն վստահ չէ, թե նիստը կարող է օգնել կարգավորել տարածաշրջանի խնդիրները:

Վարշավայում նիստ գումարելու ԱՄՆ-ի նպատակներից մեկը ՀԳՀԾ-ին վնասելն է: Մինչդեռ այդ համաձայնությունը ստացել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատումը և Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական եռյակ երկրները ցանկանում են պահպանել միջուկային համաձայնությունը: Մոսկվայի համոզմամբ, նիստն ունի նաև ՀԳՀԾ-ին դեմ ուղղվածություն: Փաստերը վկայում են, որ համաշխարհային մեծ ուժերը ՝ հատկապես 4+1 երկրները, նաև ՄԱԿ-ն այդ հարցում բացասական են տրամադրված և չեն ցանկանում ՀԳՀԾ-ին դեմ քաղաքականությունում, լինել Վաշինգտոնի կողքին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի օգնական Ֆարհան Հաղղն ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, նշել է, որ Անտոնիո Գուտերեշը Իրանին համարում է տարածաշրջանի կարևոր ու կառուցողական դերով հանդես եկող երկիր : Նա ասել է.«Մենք համոզված ենք, որ պետք է պահպանել ՀԳՀԾ-ն որպես դիվանագիտական կարևոր ձեռքբերում»:

Վարշավյան նիստ կազմակերպելով, Վաշինգտոնը փորձում է իրականացնել իր տարածաշրջանային ծրագրերը: Նիստում տարածաշրջանի գլխավոր խնդիրը ՝ այն է Պաղեստինի հարցն առաջ քաշելու փոխարեն, Վաշինգտոնը նպատակ ունի այդ հնարավորությունից օգտվել իր արտաքին քաղաքականության հարցերը ներկայացնելու համար: Թրամփի կառավարությունը նպատակ ունի իր տարածաշրջանային քաղաքականության ուղղությամբ և մասնավորապես արաբ ու սիոնիստական գործընկերների հետ տարածաշրջանային կոալիցիա ձևավորել և նիստը վերածել արաբա-իսրայելական համագումարի ՝ Պաղեստինի հարցը լուսանցք մղելու և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը ներկայացնել որպես գլխավոր խնդիր: Մյուս կողմից Վաշինգտոնը ջանում է դարի գործարքի միջոցով կարգավորել պաղեստինյան հարցը և ենթադրում է, որ ինչպես Թրամփի կառավարությունն է հայտարարել, նիստը, որի կայացումն ուղղված է Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության հաստատմանը, նպատակահարմար առիթ է նախագծի նկատմամբ արաբների դրական կարծիքը շահելու համար: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը որպես Իսրայելի ստրատեգիական դաշնակից, Պաղեստինի հարցում երբեք անկողմնակալի դերում հանդես չի եկել և ինչպես ասվում է դարի գործարքը մշակվել է ի շահ Իսրայելին և ի վնաս պաղեստինցիների:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հունվարի 22-ին Վարշավայի համաժողովը հակաիրանական հավաք է գնահատել, ասելով, որ դա ավերիչ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի անվտանգության համար: Բնականաբար միջազգային կոալիցիա ձևավորելով ԱՄՆ-ը նպատակ ունի փոխել տարածաշրջանային քաղաքականությունը և հատկապես Իրանին հարկադրել հեռանալ Սիրիայից : Դա ավելի վաղ շեշտվել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից : Փաստորեն տարածաշրջանային ոլորտում, մասնավորապես Իրաքում, Եմենում, Սիրիայում ու Լիբանանում Իրանի ունեցած որոշիչ դերակատարությունը խստորեն զայրացրել է ԱՄՆ-ին, նրա արաբ դաշնակիցներին ու Իսրայելին: Չնայած  տարածաշրջանային հարցերում քաղաքականությունը փոխելու հարցում Իրանի վրա ճնշումներ գործադրելուն, ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերն ապարդյուն են անցել: Համաժողովի գումարման ծրագրին լրջորեն կարող է հարվածել նաև այն փաստը, որ 4+1 անդամ երկրները և այլ մեծ ու կարևոր երկրներ դեմ են Վաշինգտոնի այդ նախաձեռնությանը: Թեև ԱՄՆ-ը ծավալուն ջանքեր է բանեցրել Իրանի տարածաշրանային դերը բացասական ներկայացնելու համար, սակայն այսօր Ռուսաստանը, Չինաստանը , նաև Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն ու Եվրամիությունը,  բոլորը խոստովանում են, որ Իրանը կարևոր դեր ունի Միջին Արևելքում անվտանգության հաստատման գործում: Ողջ աշխարհն է այսօր քաջատեղյակ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կործանարար քայլերի մասին: Քայլեր, որոնք Վաշինգտոնի ընչաքաղցության ու միջամտողական ցանկությունների դեմ Թեհրանի դիմադրության պատճառով քինախնդրության հետևանք են գնահատվում: