Հեղափոխության երկրորդ քայլը (20.Հեղափոխության պայծառ ապագան ջիհադական կառավարման ստվերի ներքո)
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթ. Խամենեին ասել է.«Ջիհադական կառավարումը՝ ոգեշնչված իսլամական հավատքով և հետևելով «Մենք կարող ենք» սկզբունքին, որը մեզ բոլորիս ուսուցանել է մեծարգո իմամը, Իրանին պարգևել է արժանապատվություն և առաջընթաց բոլոր ոլորտներում»:
Յուրաքանչյուր երկրում, մարդիկ նորմալ պայմաններում, ապրում են իրենց առօրյա կյանքով: Բայց լինում են պահեր ,երբ երկիրը մեծ դժվարությունների դիմաց է կանգնում և անհրաժեշտ է լինում իրականանցնել հսկա և ճակատագրական քայլեր: Նման պայմաններում ,ոմանք առավելագույն ջանքն են գործադրում ՝ հաշվի առնելով այս իրադարձությունների նշանականությունը և դրանց նկատմամբ իրենց պատասխանատվությունը: Իսլամական հեղափոխությունը ,Իրանի ժողովրդի պատմության մեջ ունի իր առանձնահատուկ տեղը և հսկա փոփոխություններ առաջացրեց երկրում և ուշագրավ ազդեցություններ թողեց տարածաշրջանում ու աշխարհում: Այդ իսկ պատճառով 1979 թվականից ,հեղափոխության հաղթանակից ցայսօր,Իրանի իսլ. հանրապետությունը բազմաթիվ դառը եւ քաղցր դեպքերի ականատեսն է եղել և դեռ երկրում առկա է հեղափոխական խանդավառությունը: Խնդիրները հաղթահարելու և հեղափոխության վեհ տեսլականին հասնելու համար անհրաժեշտ են ժողովրդի և իշխանությունների հեղափոխական և հետևողկական ջանքեր:Այս շարունակական և անշահախնդիր ջանքերը միշտ հովանավորել և հորդորել են Իսլամական հանրապետության նախկին և ներկայիս առաջնորդներ՝հանգուցյալ Իմամ Խոմեյնին և Այաթոլլահ Խամենեին:Մեծարգո առաջնորդը նման աշխատանքը և ջանքը արդյունքն է համարում«ջիհադական մշակույթի» , որն Իրանում իսլամական հեղափոխության օրհնություններից և բարիքներից է:

Սովորաբար ջիհադ բառը մարդկանց հիմշեցնում է պատերազմ հանուն Աստծո, բայց սա ջիհադի ընդամենը մեկ տեսակն է:Ջիհադ, նշանակում է բարի գործերի համար տարվող բոլոր ջանքերը ,Աստծու գոհունակությունը գրավելու նպատակով:Հետևաբար ջիհադը կարող է իրականացվել տարբեր բնագավառներում, ինչպիսիք են՝ մշակութային, տնտեսական, քաղաքական, սոցիալական և գիտական:Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր, իրանցի երիտասարդները մեծ ջիհադ են իրականացրել ՝իրավազրկված ժողովրդին օգնելու և երկրի հեռավոր շրջանների շենացման համար: Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում ,այաթ.Խամենեին , ուրվագծելով իսլամական հեղափոխության քառասնամյա տարիների որոշ նվաճումներ և հաջողություններ, դրանք համարում է հեղափոխության և դրա ջիհադական ու հեղափոխական կողմնորոշումների արդյունքը։ Բանաձևի այլ բաժնում անդրադառնալով իսլամական հեղափոխությունից հետո հոգևոր աշխատանքների ծավալմանը, մեծարգո առաջնորդը գրել է.«(Հեղափոխությունից հետո)..Ջիհադի ճամբարների , շինարարական ջիհադի ու բասիջի շարքերը համալրվել էին հազարավոր անձնազոհ և կամավոր երիտասարդներով»: Այսպիսով նա երկրի կառուցման և ընչազուրկ տարածքներում ժողովրդին օգնելը ,ներկայացնում է հոգևոր աշխատանք և գործնական աղոթք:Այս տրամաբանությամբ , նրանք, ովքեր ջիհադական գործունեություն են իրականացնում, պետք է ունենան առանձնահատուկ տվյալներ, ինչպիսիք են՝ աստվածային մոտիվացիա ունենալը, Աստծուն ապավինելը և Նրա օգնությունը հայցելը, անկեղծ և ժողովրդական լինելը, նյութական դրդապատճառներ չունենալը, հաստատակամությունն ու անխոնջ ջանքը,և նվազագույն հնարավորություններով մեծ գործեր իրականացնելը:Սրանք այն առանձնահատուկ հատկանիշներն են, որոնք ջիհադականներին մղել են վերջին չորս տասնամյակների ընթացքում իրականացնել տնտեսական, մշակութային և բժշկական խոշոր առաջադրանքներ ՝ չնայած արտաքին քաղաքական և տնտեսական ճնշումներին: Իրանցի նման ռազմիկներ , ութամյա սրբազան պաշտպանության տարիներին այս մեթոդը լավագույնս օգտագործեցին ,պաշտպանելով երկիրը և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը»:
Բայց ցանկացած կոլեկտիվ աշխատանքում ,կարևոր և ազդեցիկ գործոնն է դրա կառավարումն ու ղեկավարումը:Պատշաճ կառավարման բացակայությունը կարող է ոչնչացնել խմբի աշխատանքը:Իհարկե, յուրաքանչյուր աշխատանք պահանջում է յուրահատուկ տօրինում , և ջիհադական աշխատանքը նույնպես պահանջում է «ջիհադական տնօրեն»:Տնօրինում, կառավարում նշանակում է մարդկային և նյութական ռեսուրսների պատշաճ և արդյունավետ օգտագործումը՝ նպատակին հասնելու համար:Այսպիսով, ջիհադական կառավարիչը նա է,ով հեղափոխականի և հավատացյալի բնութագրերով ունակ է ղեկավարելու գործերը:Նա կառավարման ընթացքում չպիտի մոռանա Աստծու ներկայությունն ու վերահսկողությունը և իր աշխատանքային առաջնահերթությունը համարի ժողովրդին ծառայելը և ազգային շահերը գերադասի կուսակցական ու խմբակցային շահերից: Ջիհադական կառավարման ոլորտում մասնագիտությունը և գիտությունը շաղախված են իսլամական հավատքով և հանձնառությամբ և չեղարկելով խոչընդոտող օրենքները, ՝ աշխատանքներին արագ թափ է հաղորդվում: Մյուս կողմից, ջիհադական կառավարիչը խուսափելով անտեղի շռայլությունից, վերացնում է իր և իր վերահսկողության տակ գտնվող ուժերի տարածությունը և ծառայությունն արագացնելու համար առավել մտերմություն ստեղծում:Ջիհադական տնօրենի ամենակարևոր հատկանիշներից մեկը «մենք կարող ենք» սկզբունքին հավատալն է ՝ որպես հզոր հավատք , մեծ և դժվարին գործեր իրականացնելու համար:Այս սկզբունքը հեղափոխական բոլոր ուժերին, ինչպես ժողովրդին, այնպես էլ կառավարիչներին սովորեցնում է, որ ապավինելով Աստծուն և կառչելով տեղական ու բնիկ ուժերին և կարողություններին, հնարավոր է իրականացնել անհնար թվացող աշխատանքներ: Իրանի Իսլ. Հանրապետության ողջ կյանքի ընթացքում ,շատ դեպքերում նման նշանակալի հաջողությունները ձեռք են բերվել գիտության, ռազմական, տնտեսական և քաղաքական տարբեր ոլորտներում:
Այաթ.Խամենեին հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում ասել է.«(Իսլամական հեղափոխություն)-ը նախ և առաջ թագավորական չարաբաստիկ ավտորիտար իշխանությունը վերափոխեց ժողովրդական և ժողովրդավարական իշխանության և ազգային կամքի գործոնը , որը համապարփակ և իրական առաջընթացի հիմքն է, դարձրեց երկրի ղեկավարման առանցքը :Այնուհետև երիտասարդությանը իրադարձությունների առաջնագիծ տեղափոխեց և նրանց վստահեց պատասխանատվություններ։Բոլորին փոխանցեց ,«Մենք կարող ենք» սկզբունքի նկատմամբ հավատքը և թշնամիների շրջափակումների շնորհիվ ,ներքին ունակություններին ապավինելը ուսուցանեց բոլորին ,որը դարձավ օրհնանք ու բարիք»:Իր բանաձևի մեկ այլ հատվածում ,նա մատնանշում է լուսագովի Իմամ Խոմեյնիի կարևոր դերը ջիհադական մշակույթի ստեղծման և տարածման գործում և ասում.«Ջիհադական տնօրինությունները ՝ ոգեշնչված իսլամական հավատքով և հետևելով « մենք կարող ենք »սկզբունքին, որը բոլորիս ուսուցանել է մեծարգո իմամը , Իրանին բերել է արժանապատվություն և առաջընթաց բոլոր ոլորտներում»:Ջիհադական կառավարումը ընդգրկում է կառավարման բոլոր մակարդակները ՝ սկսած առաջնորդից և Հանր.նախագահից մինչև մի փոքր խմբի պատասխանատուի,և բոլորն էլ ջիհադական հոգեկանով կարող են զգալի հաջողությունների հասնել իրենց ղեկավարման ոլորտում:Լուսահոգի Իմամ Խոմեյնին և այաթ. Խամենեին ջիհադական կառավարման ակնհայտ օրինակներ են:Իմամ Խոմեյնին ղեկավարեց ու հաղթանակով պսակեց մեծ և եզակի հեղափոխությունը և Իրանի դեմ Սադամի ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին լավապես տնօրինեց այն:Նրա արժանի իրավահաջորդ ՝ այաթ. Խամենեին ,անցյալ երեսուն տարիների զանազան իրադարձությիունների ընթացքում իր իմացականությամբ և իմաստնությամբ, ոչ միայն պաշտպանել է Իսլամական համակարգը, այլև այն վերածել է տարածաշրջանի ամենամեծ և աշխարհի ամենազդեցիկ գերուժի: Երկու առաջնորդների և ջիհադական այս երկու ղեկավարների յուրահատկություններն են՝ Աստծուն հավատալը,Աստծուն դիմելը, նաև ժողովրդի կարողությունների վրա հիմնվելը։

Հեղափոխության մեծարգո առաջնորդը, երկրորդ քայլի բանաձևում անդրադարձել է ժողովրդի և ղեկավարների ջիհադական ջանքերի ձեռքբերումներին և թվարկել դրանցից մի քանիսը:Մի բաժնում նա ասել է.«Երկրի հեռավոր տարածքներում Ճանապարհաշինության , բնակարանաշինության ,արդյունաբերական կենտրոնների կառուցման ,ագրոարդյունաբերության բարեկարգման,ջրի և էլեկտրահոսանքի ապահովման, բուժկենտրոնների և համալսարանական միավորների հիմնադրման ուղղությամբ արված քայլերն իրապես պարծանքի արժանի են:Իհարկե, այս ամենը ոչ արտացոլվել է պաշտոնյաների ոչ ադեկվատ քարոզչության մեջ, ոչ էլ այդ մասին խոստովանել են և՛օտարերկրա և՛ ներքին չարամիտները, բայց դրանք գոյություն ունեն և Աստծու ժողովրդի և ջիհադական անկեղծ ղեկավարների համար բարիք են»:Բանաձևի այլ բաժնում անդրադառնալով արտաքին քաղաքականության բնագավառում Իրանի հաջողություններին մեծարգո առաջնորդը նշել է.«Սրանք Իսլամական հանրապետության արժանապատվության դրսևորման մի մասն են, որոնք ձեռք են բերվել միայն ջիհադական ղեկավարների քաջության և իմաստության շնորհիվ»։
Քանի որ այաթ. Խամենեին,Իսլ.հանրապետության վերջին չորս տասնամյակների ընթացքում արձանագրված նվաճումները՝ ջիհադական ղեկավարների հեղափոխական և բարենպաստ գործունեության արդյունքն է համարում, բնական է ,որ երկրի ապագա առաջընթացը պայմանավորված համարի տարբեր ոլորտներում հեղափոխականների և ջիհադականների անխոնջ ջանքերով։ Նա երկրի ապագա հեռանկարը հանդիսացող "հեղափոխության երկրոդ քայլը" բանաձևում ընգծում է.«Երիտասարդ տնօրենները,երիտասարդ գործարարները ,երիտասարդ մտավորականներն ու երիտասարդ ակտիվիստները պիտի պատասխանատվություն ստանձնեն քաղաքական,տնտեսական մշակութային եւ միջազգային,նաև կրոնի ,էթիկայի ,հոգևոր արժեքների և արդարադատության բոլոր բնագավառներում,օգտվեն անցյալի փորձերից ,ունենան հեղափոխական հայացք, հեղափոխական հոգեկան և ջիհադական գործունեություն,և Իրանը դարձնեն առաջադեմ իսլամական համակարգի կատարյալ մոդել»:
Իրանի իսլ.հեղափոխության կարևոր յուրահատկություններից են ՝զանազան ոլոլրտներում հեղափոխական և ջիհադական ջանքերը և աշխատանքները: Այսօր երկրի զանազան մասերում կան մեծ թվով կամավոր ջիհադական ուժեր, որոնք հեռու իրենց անձնական ամբիցիաներից և սպասումներից, անկեղծորեն աշխատում են միայն ժողովրդին ծառայելու համար:Մյուս կողմից, ջիհադական կառավարման շնորհիվ ,մշակութային, տնտեսական, ռազմական և գիտական տարբեր կենտրոններում,նոր ձեռքբերումների մասին լավ լուրեր են լսվում: Այաթ.Խամենեիի կողմից հովանավորվող Ջիհադական նման կառավարման հարատևմամբ և հզորացմամբ պայծառ ապագա է սպասվում Իրանի Իսլ.հանրապետության համար ,որի մասին նա ասում է.«Եթե ջիհադական կառավարումը կամ Աստվածային նկրտումներով ուղեկցվող աշխատանքն ու ջանադրությունը հիմնված լինեն գիտության և իմաստության վրա,կլուծվեն երկրի խնդիրները ,որոնք հետևանքն են համաշխարհային տերությունների չարաբաստիկ ճնշման և այլ հանգամանքների , և երկիրը կշարունակի առաջ ընթանալ»: