Թանգարանային զբոսաշրջութիւնը Իրանում (6)
(last modified Wed, 13 Jan 2021 10:24:42 GMT )
Հունվար 13, 2021 13:54 Asia/Tehran

Նախորդ հաղորդման ընթացքում մենք այցելեցինք «Մալեքի ազգային գրադարան և թանգարան և ծանոթացանք այս հավաքածուի հիմնադիր Հաջ Հոսեյն Մալեքիի հետ: Այսօր մենք կայցելենք Թեհրանի «Գորգի թանգարան» և կծանոթանանք այս հավաքածուի ամենագեղեցիկ և պատմական գորգերին: Մնացեք մեզ հետ:

Գորգը մարդկության ամենարժեքավոր նվաճումներից մեկն է, որի հանգույցներում և ձևավորումներում մենք կարող ենք շոշափել հյուսողների մշակույթը, արվեստը, հավատալիքները և համոզմունքները: Իրանական ձեռագործ գորգերը երկար պատմություն ունեն: Աշխարհի ամենահին գորգերից մեկը, որը հայտնի է «Պազիրիկ» անունով, ցույց է տալիս իրանական ցեղերի  արվեստն ու ճաշակը: Գորգը հայտնաբերվել է 1949 թ.-ին պրոֆեսոր Ռուդենկոյի կողմից Հարավային Սիբիրի Օստ Օլական քաղաքի Պազիրիկ կոչվող վայրում:

Այժմ այն ​​գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պետական ​​թանգարանում: Պրոֆեսոր Ռուդենկոյի խոսքով ՝ այս գորգը պարթեւական կամ մարական ցեղերի արվեստ է և հյուսված է Խորասանի հյուսիսային շրջանում:

Գորգերի մասնագետները կարծում են, որ գորգերի ծագման և տարբեր տեսակի գորգագործության վայրը Ասիան է: Ըստ նրանց ՝ Իրանը, Թուրքմենստանը և Կովկասը գորգագործության առաջնային օրրաններն են: Գորգագործության արվեստը գոյություն է ունեցել Քրիստոսից դարեր առաջ: Օրինակ՝ հայտնի հույն բանաստեղծ և էպոսագետ Հոմերոսը, մ.թ.ա. VII դարում խոսել է հին Իրանում գտնվող մի գահի մասին , որը ծածկված էր մանուշակագույն գորգով: Այլ պատմաբաններ, բանաստեղծներ և գրողներ գրել են, որ իրանցիները սովոր են հանգստանալ շատ փափուկ գորգերի վրա: Իրանից բացի, գորգագործությունը և գորգագործության արվեստը տարածված է եղել Թուրքիայում, Իսպանիայում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Կովկասում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Չինաստանում և նույնիսկ Ռումինիայում և Բալկանյան թերակղզում:

Իրանական գորգերը չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի նմուշներով, նախշերով և հյուսվածքներով: Իրանական գորգերի  նմուշների տեսակներից կարելի է նշել՝ Շահ Աբբասի, Էսլիմի, Աֆշանի, Բաթեհ Ջաղեի, որսատեղիի, շրջանակի և թուրքմենի նմուշները: Այս նմուշներից յուրաքանչյուրը ներառում է բազմաթիվ տեսակներ: Իրանական  գորգերը հայտնի են գույների բազմազանությամբ: Այս գորգերի գույները տատանվում են 15-ից 25 գույներով և յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը:

Իրանի գորգերի թանգարանը ստեղծվել է Իրանի իսկական և ավանդական արվեստի շրջանակոմ, իրանական մշակույթը խթանելու համար:

Իրանի գորգերի թանգարանը

Իրանի գորգի թանգարանը գտնվում է Թեհրանի կենտրոնում գտնվող  «Լալե» գեղեցիկ զբոսայգում: Այս թանգարանը կառուցվել է 1977 թվականին և ունի շատ գեղեցիկ ճարտարապետություն: Դրա արտաքին տեսքը նման է գորգագործության փայտամածի: Իրանի գորգի թանգարանն ունի 3400 քառակուսի մետր տարածք և երկու սրահ՝  ձեռագործ հյուսված գորգերի և կարպետների ցուցադրման համար: Իրանի գորգի թանգարանի առաջին հարկի դահլիճը նվիրված է գորգի մշտական ​​ցուցահանդեսին, իսկ երկրորդ հարկի դահլիճը նախատեսված է կարպետների և գորգերի ժամանակավոր ցուցադրությունների համար:Այս թանգարանի հիմնադրման նպատակն է եղել  ուսումնասիրել իրանական գորգարվեստի և արդյունաբերության պատմությունը, զարգացումները, գորգերի  որակը և  հավաքել  ու գնել իրանական ձեռագործ գորգերի նմուշները;: Ամեն տարի թանգարանի արվեստի գանձարանին ավելանում են նոր գորգեր:

Տարբեր ժամանակաշրջանների գորգերի ամենաթանկ նմուշները պահվում են Իրանի գորգերի թանգարանում: Թանգարանում պահվում են շուրջ 150 գորգեր և կարպետներ, որոնց հյուսվածքները պատկանում են Իրանի գորգագործության բոլոր կարևոր կենտրոններին, որոնց թվում են՝ Քաշանը, Քերմանը, Սպահանը, Թավրիզը, Խորասանը և Քուրդիստանը: 

Այս թանգարանի գեղեցիկ գորգերից մեկը Միրզա Քուչաք խան Ջանգալիի անվամբ գորգն է, որի չափը 130x220  սմ է , այն հյուսել են Քաշանի գորգագործները: Գորգը պատկերում է  ազգային հոգևորականին զինվորական համազգեստով, որը զինված է հրացանով և ատրճանակով: Միրզայի նկարի վերևում կա «Մոլլա Մահմուդ» գործարանի արտահայտությամբ և մակագրությամբ գրություն, որը հավանաբար նշում է Ղաջարյանների շրջանի վերջին տարիներին գործված գորգի թվականը:

Միրզա Քուչաք խան Ջանգալիի անվամբ գորգը

Այս թանգարանի մեկ այլ եզակի գորգը պատկանում է Թավրիզ քաղաքին և վերաբերում է  լուսնային հիջրեթի 1220 թվականին: Այս գեղեցիկ գորգը, որը հայտնի է որպես շրջանակային գորգ, բաղկացած է 25 շրջանակներից, որոնցում պատկերված են Ֆիրդուսու  Շահնամեի պատմությունները՝ սրճարանային նկարների ոճով: Յուրաքանչյուր շրջանակի տակ կա Շահնամեից մի պատմություն, որը նույնպես հյուսված է պոեզիայով: Այս գորգի վերևում կա մի արձանագրություն, որում նշվում է դրա հյուսվելու վայրն ու թվականը:

Գորգագործությունը միշտ եղել է իրանական ամենաօրիգինալ արվեստներից մեկը և ունի գեղեցիկ նմուշների և ձևերի լայն տեսականի:

Գորգերի տեսակների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատկերազարդ գորգերը: Այս տեսակի գորգերի հյուսելը գոյություն է ունեցել անցյալից, և այն կրկին սկսվել է լուսնային հիջրեթի 9-րդ դարի վերջերից և շարունակվել է մինչ օրս: Բայսոնղորիի Շահնամեի պատկերով գորգերի նմուշները ցուցադրվում են Իրանի գորգերի թանգարանում, որտեղ Իրանի հարուստ գրականության, առասպելի, դավանանքի և մշակույթի ու արվեստի անկյունները կարելի է տեսնել գորգերում: Այս բոլոր աշխատանքները ստեղծվել են Համադանում գտնվող վարպետ Մուսավի Սիրատի գորգագործության արտադրամասում, իրանցի երիտասարդ նկարիչների և համակարգչային տեխնոլոգիայի միջոցով:

Յուրաքանչյուր գորգի նկարիչների անունները գրված են լուսանցքների վերևում և արձանագրությունների ներսում: Այս գորգերի հյուսելը  տևել է 5 տարի:

 

Իրանի գորգի թանգարանը ոչ միայն ցուցադրում է գեղեցիկ և պատմական գորգեր, այլ նաև այս թանգարանում կան տարբեր բաժիններ, որոնցում տարվում  են գորգագործության արվեստին վերաբերող տարբեր մշակութային և գեղարվեստական  աշխատանքներ: Այդ թվում գորգագործության տարբեր արհեստանոցների ձևավորում և իրանական գորգագործների հյուսած գորգերի ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպում: 

Իրանի գորգի թանգարանի ամենակարևոր մասերից մեկը նրա գրադարանն է, որտեղ պահվում է շուրջ 7000 գիրք: Արվեստի սիրահարներին ու հետազոտողներին հասանելի են պարսկերեն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով գրքեր: Թանգարանի գրադարանում առկա են լավագույն գրքեր, հրատարակություններ ու հետազոտություններ՝ կապված իրանական և արևելյան գորգերի հետ, ինչպես նաև կրոնի, արվեստի և գրականության վերաբերյալ գրքեր: Թանգարան գրախանութը նույնպես աշխատում է: Թանգարանների դահլիճում ցուցադրվում են գորգագործության, կարպետների և իրանական ձեռագործ աշխատանքների ոլորտի ֆիլմեր և սլայդներ:

Հաջորդ հաղորդման ընթացքում մենք կայցելենք «Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան» և կծանոթանանք այս թանգարանի ամենագեղեցիկ գործերին: