Հունվար 16, 2021 14:30 Asia/Tehran

1978թ. հունվարի 8-ի ընդվզումը, որը տեղի ունեցավ Իրանի Ղոմ քաղաքում, Փահլավի ռեժիմի դեմ, ճակատագրական էր: Ընդվզումը սկսվեց նրանից, որ «Էթելաաթ» օրաթերում հրապարակվեց Այաթոլլահ Խոմեյնու վերաբերյալ վիրավորական հոդված: Դրանից 14 ամիս անց, հունվարի 8-ի ընդվզումը ցույց տվեց իր արդյունքը և իսլամական հեղափոխությունը հաղթեց:

 

Այաթոլլահ Խամենեիի հեռուստաելույթը  հունվարի 8-ի ընդվզման տարելիցին 

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իր ելույթում այդ կապակցությամբ նշել է, որ հունվարի 8-ի ընդվզումը փայլուն օր է Իրանի նորագույն պատմության մեջ: Նա հավելել է. «Ժողովուրդներն ունեն վայրիվերումներ: Սակայն պետք է այս վերելքների մասին հիշատակությունը բարձր պահել: Այդ վերելքի կետերը նրանք են, որ ցույց են տալիս որ ժողովուրդը ողջ է, շարունակում է  առաջ շարժվել և հենց այդ ժամականերում է, որ ի ցույց է դրվում տվյալ ժողովրդի կամքը և գիտակցությունն այդ կարևոր ժամանակաշրջանում:

 

Հունվարի 8-ը նման օրերից էր: Սակայն ինչո՞ւ պետք է պահպանենք դրա բովանդակությունը: Որովհետև դավաճան պատմաբաններն ու հետին նպատակներ հետապնդող վերլուծաբանները, ներկա ժամանակներում, երբ ԶԼՄ-ները զարգացել են, փորձում են մեծ իրադարձությունների բովանդակությունը խեղաթյուրել հօգուտ իրենց և բռնատեր ուժերի»:

ԻԻՀ առաջնորդի տեսանկյունից, այս ընդվզումը Ղոմից տարածվեց այլ քաղաքներում և վերածվեց համընդհանուր ընդվզման: Այլ խոսքով, այն պայքար էր ժամանակի բռնապետ, արտաքին կախվածության մեջ գտնվող և անբարո ռեժիմի դեմ: Ընդվզումը հենված էր իմամ Խոմեյնու ուսմունքների վրա:
Այաթոլլահ Խամենեին ասում է. «Շատ կարևոր էր, որ ընդհանուր շարժման ղեկավարը մի կրոնապետ էր, մեծ հոգևորական, իմաստուն քարոզիչ: Երկրորդ հերթին, Ղոմի շարժումը հակաամերիկյան ու հակաբռնատիրական շարժում էր, հատկապես այն նենգ ուժերի դեմ, որ իրենց շահերից ելնելով, պաշտպանում էին բռնատեր ու անբարո Փահլավի ռեժիմին: Նրանք Իրանը դարձրել էին իրենց ռազմակայանի կենտրոնը: Այս ընդվզումը և կրոնական բովանակդակլություն ուներ և հակաամերիկյան: Այլ խոսքով, հունվարի 8-ի ընդվզումը կարելի է համարել Աբրահամյան կացնի հարվածը՝ մեծ կուռքին, ինչը շարունակվեց նաև հետագայում»:

ԻԻՀ առաջնորդն այնուհետև անդրադարձել է մեծ կուռքին՝ ԱՄՆ-ին, հավելելով. «Ընտրական խայտառակությունը, մարդու իրավունքները, որի քողի տակ ամեն օր այդ երկրում զոհվում է մեկ սևամորթ, այն արժեքները, որ ծաղրում են անգամ ԱՄՆ-ի դաշնակիցները, կաթվածահար է արել այդ երկրի տնտեսությունը և տասնյակ միլիոնավոր անտունների առկայությունը վկայում է ԱՄՆ-ի վիճակի մասին: Սակայն դա զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ ոմանց համար, ԱՄՆ-ն դեռևս երազանք է ու  Ղեբլե»:

 

Իսլամական հեղափոխությունից անցել է 42 տարի և այս տարիների ընթացքում, ԱՄՆ-ն ոչ միայն ցանկացել է Իրանի, այլ ողջ Միջին Արևելքի վրա տարածել իր իշխանությունը: Այաթոլլահ  Խամենեին ասում է. «Ներկայումս ԱՄՆ-ն իր շահը տեսնում է  տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, որպեսզի կարողանա հաստատել իր իշխանությունը: Ավելի վաղ, ԱՄՆ-ի շահը միայն տարածաշրջանի ապակայունացումն էր: Ամերիկացի փորձագետը նշել է, որ քանի դեռ ամերիկացիները տարածաշրջանում իշխանություն չեն հաստատել, շարունակելու են փորձել ապակայունացնել Իրանը, Իրաքը, Լիբանանը և այլ երկրները: Այդ նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ը դիմում է սադրանքների, կամ  ձևավորում ԻԼԻՊ-ի  նման խմբավորումներ: Ամերիկացիները փորձեցին  Իրանում ապստամբություններ ու ներքին պատերազմ հրահրել, սակայն Բարձրյալն Աստված դա թույլ  չտվեց: Եվ այս տարի ԱՄՆ-ում տիրող իրավիաճակը Աստծու կողմից է ստեղծվել»:

 

Այսօր  բոլորը գիտեն, որ Իրանն առավել քան երբևէ հզոր է և զինված  մտավոր, գործնական, քաղաքական ու ռազմական կարողություններով: Այաթոլլահ  Խամենեին այս կապակցությամբ ասել է. «Իրանը նպատակ ունի ձևավորել իսլամական նոր  քաղաքակրթություն և սա մեր վերջնական  նպատակն է: Թերևս մի սերունդ դրան չհասնի, սակայն դա կշարունակվի և Աստծու կամոք, ապագա սերունդները կիրականցնեն այս նպատակը: Մենք, պետք է հաղթահարենք խոչըդնոտները, որ բռնատերերը  ստեղծում են մեզ համար և այն դավաճան քաղաքականությունը, որ մեր երկրի դեմ կիրառում են: ԱՄՆ-ի կառավարության վերաբերյալ մեր դիրքորոշումը հիմնված է այս գաղափարախոսության տրամաբանության ու փիլիսոփայության վրա»:

Այաթոլլահ Խամենեին այնուհետև անդրադարձել է որոշ թեմաների, ինչպես՝ հակաիրանական պատժամիջոցները, Իրանի տարածաշրջանային ներկայությունն ու պաշտպանական կարողությունը: Իրանը պատժամիջոցների կապակցությամբ մշտապես խնդիր ունի ԱՄՆ-ի հետ: Այաթոլլահ Խամենեին պատժամիջոցները համարում է սադրիչ քաղաքականություն, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ն աննպատակ թշնամություն է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ:

Նա այս  կապակցությամբ ասել է. «Արևմտյան ճակատը և մեր թշնամիները պարտավոր են վերջ տալ այս նենգ քայլին և դադարեցնել այն: Նրանք պետք է վերացնեն բոլոր պատժամիջոցները: Իսկ մենք պետք է մեր տնտեսությունն այնպես առաջ տանենք, որ մեր պատժամիջոցներով ու թշնամու խաղերով, երկրի տնտեսությունը չխաթարվի: Եվ դա հնարավոր է: Սա իհարկե իմ խոսքը չի: Դա ասում են տնտեսագետները, սրտացավ մարդիկ, քանի որ երկրի հնարավորությունները շատ մեծ են»: Իրանի առաջնորդն այնուհետև նշել է, որ Իսլամական հեղափոխության վարչակարգը պարտավոր է այնպես վարվել, որ իր բարեկամներն ու համախոհները տարածաշրջանում հզորանան: Սա մեր պարտականությունն է:  Մեր ներկայությունը կայունացման համար է: Փաստվել է, որ Իրանի իսլամական հանրապետության ներկայությունը պատճառ է դառնում, որ անկայությունը վերանա: Այդպես եղավ Իրաքում ու Սիրիայում: Հետևաբար, մեր տարածաշրջանային ներկայությունն անվիճելի է, այն պետք է լինի ու կլինի»:

ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Իրանի վարչակարգը չպետք է այնպիսի պաշտպանության վիճակ ստեղծի, որ մի անկարող մարդ, ինչպիսին էր Սադդամ Հոսեյնը, հրթիռակոծի Թեհրանը և Իրաքին պատկանող ՄԻԳ-25 ինքնաթիռը թռիչք իրականացնի քաղաքի վրայով ու մենք չկարողնանանք ոչինչ ձեռնարկել: Սա տեղի  է ունեցել: Սակայն այսօր մեր պաշտպանական ուժն այնքան մեծ է, որ թշնամին պարտավոր է հաշվի նստել մեզ հետ: Երբ մեր հրթիռը կարողանում է խոցել ամերիկյան ագրեսոր ԱԹՍ-ն, որը հայտնվել էր Իրանի երկնքում, կամ խոցել Այն ալ Ասադ ռազմակայանը,   թշնամին պարտավոր է լինում իր ռազմական քայլերի հարցում հաշվի նստել մեր ուժի հետ»:

Այաթոլլահ Խամենեին ասել է. «Իսլամական հանրապետությունն ընդհանրապես չի շտապում և չի խնդրում, որ ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ: Դա մեր տրամաբանական և խելացի պահանջն է: Պատժամիջոցները պետք է վերացվեն: Սա Իրանի ժողովրդի իրավունքն է, որը ոտնահարվել է: Եվ ԱՄՆ-ն և Եվրոպան, որը  ենթարկվում  է Վաշինգտոնին, պարտավոր են վերադարձնել Իրանի ժողովրդի իրավունքը: Եթե պատժամիջոցները չեղարկվեն, ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ իմաստ կունենա և մեր խորհրադրանի ու կառավարության որոշումը այդ համաձայնագրի պայմանների վերացման վերաբերյալ, լիովին տրամաբանական, խելացի ու ընդունելի է: Երբ դիմացինն ընդհանրապես չի կատարում համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, իմաստ չկա, որպեսզի Իրանը լիարժեք հավատարիմ մնա իր պարտավորություններին: Իհարկե եթե նրանն կատարեն իրենց պարտավորթւյունները,մենք նույնպես կվերադառնանք մեր պարտավորությունների գործադրմանը»:

 

Շնորհակալություն հայտնելով Առողջապահության նախարարությանը և իրանական պատվաստանյութը ստեղծողներին, Այաթոլլահ խամենեին հայտարարել է. «Տարիներ առաջ, երբ մեր երիտասարդները ցենտրիֆուգներ էին ստեղծում, մի խումբ մարդիկ հրապարակեցին նամակ, կոչ անելով չխաբվեն այդ հայտարարություններին: Ցողոունային բջիջների ոլորտում տեղի ունեցավ նույնը: Սակայն այս ձեռքբերումներն իրականանում  էին ու ժամանակի հետ տասնապատկվեցին:Այսօր էլ պատվաստանյութը ստեղծվել է և մարդիկ թեստավորվել: Աստծու կամոք, մեր մասնագետները կստեղծեն ավելի լավ պատվաստանյութ»:

Արգելելով ամերիկյան ու բրիտանական պատվաստանյութի մուտքը Իրան, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ եթե այդ երկրներն ի վիճակի լինեին ստեղծել պատվաստանյութ, ապա օրական կորոնավիրուսային հիվանդությունից 4 հազար զոհ չէին ունենա: Նա հավելել է, որ հարցն այն է,որ նրանց նկատմամբ վստահություն գոյություն չունի և երբեմն այդ պատավստանյութերը փորձարկում են այլ երկրների ժողովուրդների վրա: Այաթոլլահ Խամենեինա ասել է. «Իհարկե Ֆրանսիացիները նույնպես վստահելի չեն, հատկապես վարակված արյան դեպքից հետո: Սակայն որևէ այլ երկրից պատվաստանյութի ձեռք բերման խնդիր չկա»: 

 

Պիտակ