Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (18)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԻԻՀ-ի դեմ Սադդամի պարտադրած պատերազմի ընթացքում Հովեյզեի գործողության թողած ազդեցության մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում ներկայացրինք Սադդամի բանակի դեմ Հովեյզեի բնակչության դիմադրության որոշ բաժինները: Անդրադարձանք Սեյեդ Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի ու իր 120 զինակիցների սխրանքին, որոնք մինչև արյան վերջին կաթիլը պատերազմեցին թշնամու դեմ: Հովեյզեի մարտը Իրանի Սրբազան պաշտպանության պատմության կարևոր էջերից մեկն է: Հովեյզեն ծանոթ անուն է հեղափոխության հաջորդ սերունդների համար և իրանցիների մեջ հազիվ գտնվի մեկը, որ լսած չլինի Հովեյզեի անունը: Հովեյզեն այն վայրն է, ուր Այաթոլլահ Խամենեին Հովեյզեի նահատակների հուշահամալիրում քոչվոր ցեղերի հետ հանդիպման ժամանակ ասել էր.«Այսօր Հովեյզեի նահատակների դամբարանը, հուշահամալիրի գմբեթը հոգևոր արժեք է և միջոց ժողովրդի ուշադրությունը Բարձրյալի կողմը դարձնելու համար»: Մեծարգո առաջնորդը Հովեյզեի հերոսապատման մասին հավելել է.«Պատերազմի ողջ ընթացքը լի է գիշերվա ճամփորդների ու առավոտյան առյուծների տեսիլքանման պատումներով և Հովեյզեի նահատակները ամենաբարձրերից են»:
Հովեյզեի գործողությունը պարտության մատնվեց և Հոսեյն Ալամ Ալ-Հոդայի ու իր հարյուր զինակիցների նահատակությամբ քաղաքը ընկավ, սակայն այս պարտությունը Իրաքի բաասական բանակին դիմակայելու, ուժերի համակարգման ու մարտավարության փոփոխության հարցում ձեռքբերումներ է ունեցել: Հովեյզեի գործողությունը Իրանի ու Իրաքի դասական բանակների համարժեք, սակայն անհամաչափ ու ասիմետրիկ ռազմավարության առճակատումն էր: Այս գործողությունը սկսվեց երկու զրահային ուժերի առճակատումով, որը Իսրայելի ռեժիմի դեմ հոկտեմբերին տեղի ունեցած եգիպտացիների պատերազմից հետո կոչվեց ամենածավալուն տանկային պատերազմը:
Հովեյզեի գործողությունից, Իրաքի բաասական բանակի կողմից այս քաղաքի օկուպացումից և Սուսանգերդ քաղաքը բռնագրավելու համար թշնամու ջանքերի ձախողումից հետո լռություն ու լճացում տիրեց ռազմաճակատներում: Ոչ ոք չգիտեր ինչ պիտի անել: Երկու երկրների կանոնավոր բանակների զրահային հարձակումների մեթոդը արդյունքի չէր հասել: Զրահային մարտերի ընթացքում մարդուժի ու զինտեխնիկայի բարձր կորուստի ու զենք արտադրող երկրների կողմից պատժամիջոցների կիրառման բերումով հնացած զենքերը նորերով փոխարինելու հարցում Իրանի անկարողությունը պատճառ էր հանդիսանում, որ Իրանը չկարողանա այդ մեթոդով շարունակել պատերազմը: Դրա դիմաց Իրաքը կարող էր առանց ֆինանսական ու քաղաքական սահմանափակության ավելի մեծ քանակությամբ արդիական զենքեր գնել ու օգտագործել: Այս պայմաններում զրահատեխնիկային միջոցների կիրառմամբ երկու երկրների կանոնավոր բանակների մարտերի շարունակությունը կնշանակեր ընդունել Իրաքի առավելությունն ու դիմավորել պարտությունը: Այս ժամանակահատվածում Հովեյզեի գործողությունը հիմնական հեղաշրջում առաջացրեց և այս դժվարության հաղթահարման համար մի ելք ցույց տվեց: Այս գործողությունից հետո պահակազորի ու աշխարհազորի կաղապարներով աստիճանաբար կազմակերպվեցին հեղափոխական ուժերը: Նրանք ստացան անհրաժեշտ ուսուցումներ ու վարժանքներ և իգործ դրեցին պատերազմի դառը և քաղցր փորձառությունները: Կամավորների կողմից հավատի ու հանձնառության հենքի վրա ժողովրդական պատերազմի ռազմավարությունը հաղթահարեց զրահային կանոնավոր մարտերի տեխնիկայի պակասի փակուղային վիճակը: Պահակազորային ուժերը վերագտան իրենց ուղին ու փորձառությամբ լեցուն պարկերով ընդլայնեցին իրենց կազմավորումն ու ջանքեր գործադրեցին նրա ստեղծման ու կատարելագործման համար: Այս քայլերի առաջին արդյունքը ձեռք բերվեց երկու ամիս անց Սուսանգերդի շրջանում հազրաթ Մահդիի անվան սահմանափակ գործողության իրագործմամբ: Այս սահմանափակ գործողությունը առաջացրեց այն միտքը, որ հեղափոխական ուժերը կարող են վերջ տալ պատերազմի քաղաքական ու ռազմական փակուղուն և հնարամտությամբ դիմակայել թշնամու մարտական մեքենային: Իրանում պատասխանատուները հասան այն եզրակացության, որ միայն հեղափոխական մեթոդներով ու դասական մեթոդներից հրաժարվելով հնարավոր կլինի լուծել պատերազմի խնդիրները: Հետևաբար մեկնարկեց պատերազմի նոր փուլը, որի ընթացքում ժողովրդական ուժերն ու պահակազորը օգտագործելով հեղափոխական ոգու վրա հիմնված մեթոդներ ու մարտավարություններ՝ պատերազմի ճակատներում ստանձնեցին ավելի ծանր պարտականություններ:
Պահակազորի կազմակերպվածությունը ընդլայնվեց և նախորդ ռեժիմի հետ պայքարի փորձ ունեցող երիտասարդ անձնուրաց ուսանողները ներգրավվեցին ԻՀՊԿ-ի շարքերում: Համալսարանական ուժերը բարձրագույն ուսման ու անձնական կարողությունների ու ընդունակությունների բերուոմվ ավելի հնարամիտ էին ու արագությամբ իրեց վրա վերցրին զինված ուժերի հրամանատարության պարտականությունը: Նրանք նախապես ռազմական ինստիտուտներում չէին սովորել ու պատերազմի փորձ էլ չունեին: Փաստորեն նրանք ռազմական փորձը միմյանց հետ սկսեցին: Իհարկե բարձրագույն ուսում ստացածները այս փուլերը ավելի արագ անցկացրին: Չմոռանանք ասել, որ փորձառությունների և ուսուցումների արագ ընկալումը և դրա հետ միասին այս խավի գաղափարական ոգին մեծ ազդեցություն ունեցավ այս հոսանքի մեջ: Հեղափոխական ուժերի կատարելագործման ու զարգացման հարցում Հովեյզեի պես գործողությունների մյուս ազդեցությունը ԻՀՊԿ-ի կազմավորումն ու բանակի հետ դրա հարաբերությունն էր պատերազմի ընթացքում: Հովեյզեի գործողության ընթացքում հեղափոխական ուժերի փորձառությունը պատերազմում բացահայտեց նրանց դերակատարությունը և, որպեսզի նրանք գտնեն իրենց արժանի տեղը, համապատասխան հարթակ ստեղծեց նրանց առաջադիմության համար: Պահակազորի ուժերը արագությամբ ձեռք բերեցին անհրաժեշտ փորձերը և նախ բանակի հետ համատեղ ու ապա միայնակ իրականացրին լայնամասշտաբ գործողություններ: Պատերազմի ճակատներում բանակի ու պահակազորի հարաբերությունները ներառվում են այդ խնդիրների թվում, ինչից ազդվել են Հովեյզեի սխրանքն ու դրա հետևանքները: Բանի Սադրի հրամանատարության ժամանակաշրջանը և Հովեյզեի գործողության մեջ մասնակցության հարցում պահակազորի դառը փորձը նրանց բաժանեց իրարից և պահակազորին ուղղորդեց դեպի ինքնուրույն գործողությունների կազմակերպում: Պահակազորի հրամանատարները հասկացան, որ Հովեյզեի մեթոդով գործողությունների իրականացումը և առանց անհրաժեշտ համադրությունների կատարման ուժերի միացումը բազում բացասական հետևանքներ է ունենում: Հետևաբար փորձեցին հավաքել անհրաժեշտ զինտեխնիկա որպեսզի անկախ գործողություններ իրականացնեն: Պատերազմի հաջորդ փուլերում նույնպես բանակի ու պահակազորի համագործակցությունը ոչ թե միացության այլև ավելի շատ պարտականությունների բաշխման, առանձին գործունեության կամ բանակի որոշ ենթաբաժանումների կողմից պահակազորի գործողությունների հովանավորման կերպով էր տեղի ունենում: Հովեյզեի գործողության պարտության պատճառներից մեկը այդ շրջանում զրահային կանոնավոր պատերազմի ռազմավարության որդեգրումն էր:
Հովեյզեի գործողությունը, սեփական ճակատների ռազմական ու քաղաքական մակարդակներում ազդեցություն գործելուց բացի իր դերն ունեցավ թշնամու շարքերում սեփական ճակատների իրավիճակի գնահատման առումով: Գործողության առաջին օրը իրաքցիների պարտությունը բացահայտեց օկուպացյալ տարածքներում իրաքյան ուժերի խոցելիությունը: Չնայած որ նրանք հաջորդ օրվա հակահարձակման ընթացքում հետ մղեցին իրանական ուժերին ու հետ վերցրին առաջին օրը կորցրած տարածքները, սակայն առավել առաջ գնալու կարողությունը չունեին: Փաստորեն կողմերի կանոնավոր բանակները հավասարակշռության էին հասել և նրանք անուղղակիորեն ընդունեցին այն: Իրաքյան ուժերը հասել էին այն եզրակացության, որ ԻԻՀ-ն ի վիճակի չէ մշակել ու իրականացնել հարձակողական գործողություններ: Իրաքի հրամանատարներից մեկը այս կապակցությամբ ասում է.«Մենք կարծում էինք, որ իրանցիները իվիճակի չեն ծավալուն մասշտաբով գործադրել մշակված ու ճշգրիտ գործողություն և այդ իսկ պատճառով պնդում էինք մեր դիրքորոշումը... Մենք այս համոզման էինք եկել 05.01.1981-ին երբ Հովեյզեում իրանական ուժերը պարտություն կրեցին»: Սակայն Հովեյզեի գործողությունից հետո Իրաքի բաասական բանակը առավել առաջ շարժվելու կարողությունը չուներ: Չնայած որ նրանք այս շրջանում չէին մտել պաշտպանական դիրքի մեջ, սակայն ակնառու գործողություններ ևս չիրականացրին ու չկարողացան ծավալել ու մեծացնել իրենց նախնական հաջողությունները: Հետևաբար Սադդամի բաասական ռեժիմի բանակը ռազմական սահմանափակ ջանքերի հետ միաժամանակ փորձեց ձեռք բերած առավելությունները օգտագործել հաղթական խաղաղություն կնքելու համար: Միևնույն ժամանակ նա պատրաստակամություն էր հայտնել երկարատև մաշողական պատերազմի շարունակման և Իրանի որոշ տարածքները օկուպացնելու համար ու իրականում էլ նախապատրաստվում էր դրան:
Հետևաբար Հովեյզեի սխրանքը ազդեցիկ է եղել ԻԻՀ-ի ռազմական ուժերի, դրա քաղաքական ուժերի միացության և Իրաքի ռազմական ստրատեգիայի երեք ոլորտներում: Հովեյզեի գործողության արդյունքում բացահայտվեց այն հանգամանքը, որ զրահային ու դասական պատերազմը հասավ փակուղու, իր ուրույն տեղը գտավ հեղափոխական ու ժողովրդական պատերազմը և ԻՀՊԿ-ն համալրվեց մարդուժով ու զինտեխնիկայուվ, ընդլայնեց իր ռազմական կազմակերպությունը և պատերազմի դաշտում առավել մեծ պատասխանատվություն ստանձնեց: