Ռայիսի.Իրանի ռազմավարությունն անվտանգության սահմանները ապահով և տնտեսական սահմանների վերածելն է
ԻԻՀ նախագահն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունն անվտանգության սահմաններն ապահով և տնտեսական սահմանների վերածելն է, և սահմանային շուկաների զարգացումն ու էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումն այս ռազմավարության իրականացման ուղիներից են»:
Նախագահի տեղեկատվական բազայի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կիրակի օրը Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Սեյեդ Ասեմ Մոնիրի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների գործունեությանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը՝ անվտանգության սահմաններն ապահով ու տնտեսական սահմանների վերածելու և սահմանային շուկաները զարգացնելու և էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ հարևան, դաշնակից և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և անդրադառնալով հարաբերություններն ընդլայնելու երկու երկրների լուրջ կամքին, հավելել է.-«Երկուստեք համաձայնագրերի իրագործման արագացումն առավել քան երբևէ կնպաստի Իրան-Պակիստան առևտրա-տնտեսական համագործակցության և երկու հարևան երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:
Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Սեյեդ Ասեմ Մոնիը բարձր գնահատելով հարևան երկրների, հատկապես Պակիստանի հետ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը, այն համարել է շատ արժեքավոր հնարավորություն իսլամական աշխարհի համար։
Անդրադառնալով երկու երկրների երկար սահմանին և սահմանային փոխանակման բարձր հնարավորություններին՝ Պակիստանի բանակի հրամանատարը հավելել է,-«Երկու երկրների առևտրա-տնտեսական ու սահմանային փոխգործակցության ընդլայնումը կխթանի անվտանգության պայմանները»:
Նա տեղեկացրել է Իրան-Պակիստան սահմանին անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: