Իրանը և Ռուսաստանն ընդգծել են ռազմավարական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը
Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Թեհրանի և Մոսկվայի միջև երկկողմ և ռազմավարական համագործակցության շարունակման ու ամրապնդման անհրաժեշտությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների դրական ու զարգացող ընթացքին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ ուղու շարունակումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից։
Խոսելով ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագրի շրջանակում Թեհրանի և Մոսկվայի համագործակցության ընթացքի մասին, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և իրադարձությունների պայմաններում, այդ համագործակցությունը շարունակվում է։
Անդրադառնալով թշնամիների ագրեսիայի դեմ Իրանի ժողովրդի պատմական և հերոսական դիմադրությանը, նա նշել է, որ Իրանի խիզախությունը հիացրել է աշխարհի բազմաթիվ մարդկանց։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև լարվածության թուլացմանն ուղղված մի շարք երկրների միջնորդական ջանքերին, նշելով, որ Ռուսաստանն աջակցում է այդ քաղաքական նախաձեռնություններին, և իրանցի բարեկամները կարող են վստահ լինել, որ Մոսկվան ևս պատրաստ է այս ուղղությամբ դերակատարում ունենալ և աջակցություն ցուցաբերել։
Հեռախոսազրույցի ավարտին ՌԴ նախագահն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև կապերի ու սերտ համագործակցության շարունակականության կարևորությունըևիր ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին։