Պայծառ ապագա (4)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանում տիրող իրավիճակը Փահլավի դինաստիայի ժամանակաշրջանում: Կխոսենք այն մասին, թե ինչ իրավիճակ էր տիրում այդ ժամանակաշրջանում Իրանի հասարակության մեջ:
Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը վերաբերում է Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումներին: Հեղափոխությունից առաջ, Իրանը ղեկավարվում էր մի թագավորի կողմից, ով կախված էր օտարներից՝ իր իշխանությունը պահպանելու նպատակով: Մոհամմադ Ռեզա Փահլավին ու նրա հայրը չէին վայելում ժողովրդականություն և հենված էին բանակի վրա, որը գտնվում էր Արևմուտքից կախվածության մեջ: Պատմությունը վկայում է, որ Փահլավիների դինաստիայի երկու թագավորներն էլ բանակի օգնությամբ իշխանության եկան ու շարունակեցին իշխանությունը: Այսպիսով կարելի է ասել, որ Փահլավիների բանակը, հատկապես՝ Մոհամմադ Ռեզայի ժամանակ, հատուկ ծառայում էր վերջինիս: Նա միլիարդավոր դոլարների սպառազինություն էր գնում, այն դեպքում, երբ երկրի տարբեր շրջանները զուրկ էին ապրելու նվազագույն հնարավորություններից: Երկրի բնակչության կեսն այդ ժամանակ անգրագետ էր, շրջանների մեծ մասում բացակայում էին ոռոգման ու խմելու ջրի համակարգերն ու առողջապահական ամենաառաջնային ծառայությունները:
Ամերիկացի ռազմավարագետ Մայքլ Լետինն այս կապակցությամբ գրել է. «ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի դիմաց վճարված ամեն մեկ դոլարի դիմաց, իրանցիները ծախսում էին երկուսը՝ Վաշինգտոնից սպառազինություն և այլ ապրանքներ գնելու համար»: Սա վկայում է, որ ժողովուրդը նավթի վաճառքից ստացված եկատմից ոչ միայն որևէ օգուտ չէր քաղում, այլ նույնիսկ պարտք էր մնում ԱՄՆ-ին՝ սպառազինության դիմաց:
Փահլավիների տնտեսական քաղաքականության հետևանքով, երկրի կախվածությունն արտասահմանից մեծացավ, իսկ գյուղատնտեսության ու տնտեսական որոշ ոլորտներ դադարեցին գործել: Իրանն այդ ժամանակ ավելի քան 5.5 միլիոն բարել նավթ էր արտահանում և նավթային եկամուտը պատճառ էր դարձել, որ իշխանություններն արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում չկարողանան ներդրումներ անել ու զարկ տալ ներմուծմանը: Արդյունաբերության այն ոլորտներում, որտեղ իրականացվեց ներդրում, պահեստամասերը ներկրվում էին և մոնտաժվում Իրանում: Փահլավիների իշխանության շրջանի պաշտոնայներից Ահմադ Ալի Մանսուր Անսարին ասում է. «Եթե հեղափոխություն չլիներ, Իրանի տնտեսական և ռազմական զարգացումը որոշակի չափով առաջ կգնար, սակայն չէր շարունակվի: Իսկ պատճառն այն էր, որ իշխանությունն իրեն համարում էր տեր, իսկ ժողովրդին՝ ստրուկ: Իսկ այդ վերաբերմունքն անընդունելի էր իրանցիների համար:
Որպեսզի հասկանանք, թե Իրանի ժողովուրդը որքան էր ատում թագավորական ընտանիքին, պետք է անդրադառնալ որոշակի թվերի, որոնք ցույց են տալիս, թե երկրում ինչպիսի իրավիճակ էր տիրում: Փահլավիների գերդաստանն անհագ կերպով հարստություն էր դիզում: Ռեզա շահը մարդկանց հողերը չնչին գումարներով գնում էր: Այն օրվանից, երբ իշխանության եկավ, Մոհամմադ Ռեզան սկսեց մտածել հարստություն կուտակելու մասին: Այդ ժամանակ կնքվեցին մեծ գործարքներ, որոնք միայն շահույթ էին ապահովում: Որոշ տվյալների համաձայն, միայն 1973-76թթ. կառավարական պաշտոնյաներին գործարքներից բաժին հասավ ավելի քան մեկ միլիարդ դոլար:
Մյուս կողմից, նավթի ազգային ընկերությունը շարունակաբար ու գաղտնի կերպով գումար էր փոխանցում շահի հաշվին: Շահի եղբայրներն ու քույրերն ու նրանց հարազատները բազմաթիվ իրանական ընկերությունների բաժնետերեր էին և ստանում էին հարյուրավոր միլիոն դոլարների հասնող եկամուտ:
New York Times օրաթերթն այս կապակցությամբ գրում է. «Միայն շահի բաժնետոմսերի արժեքը կազմում էր մեկ միլարդ դոլար: Նրա իշխանության վերջին երկու տարիների ընթացքում, թագավորական ընտանիքն ԱՄՆ փոխանցեց երկուսից չորս միլիարդ դոլար»:
1970թ․ նավթային շոկից հետո, երբ համաշխարհային շուկայում նավթի գինն աճեց, Մոհամմադ Ռեզա Փահլավին տարբեր պատրվակներով մեծացրեց երկրի ներսում ու արտասահմանում իր հարստությունը: Պալատի նախարար Ալամի առաջարկով, նա հիմնեց տնտեսական կազմակերպություն, որը կոչվեց «Փահլավյան հիմնադրամ»: Հիմնադրամն օգտվելով մոնոպոլ դիրքից, առևտրից, արդյունաբերությունից, հարկերից, թմրանյութից և թանկարժեք իրերի մասքանենգումից հսկայկական հարստություն ապահովեց Փահլավիների ընտանիքի համար:
Ամերիկյան մամուլի տվյալներով, 1979թ. շահի հարստությունը կազմում էր 35 միլիարդ դոլար: Մոհամմադ Ռեզայի երկվորյակ քույրը՝ Աշրաֆ Փահլավին, կարողացավ անօրիանական միջոցներով դառնալ գերադաստանի ամենահարուստ մարդկանցից և աշխարհի ամենախոշոր կապիտալիստներից մեկը:
Փահլավիների ռեժիմի գործելաոճն այն էր, որ պալատականների ու բանակի ղեկավարներին ու ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին հնարավորություն տա տնտեսական գործունեություն ծավալել: Այդպիսով, երկրի հարստությունն անարդար կերպով բաժանվեց, ինչի արդյունքում, տնտեսապես զարգացավ մի հատուկ խավ:
Իսլամական հեղափոխությունից մեկ տարի առաջ, Իրանի ժամանակի վարչապետ Հովեյդան հայատարարեց, որ արդյունաբերության մեջ մոնտաժի և ներմուծման ոլորտը հանձնված է պալատական ընտանիքներին, որոնք կազմում են պալատական բուրժուազիան: Ռեզա Փահլավիի իշխանությունը տարածվում էր տնտեսության, հասարակության ու մշակույթի վրա:
Շահը և թագավորական պալատը թանկարժեք ճամփորդություններով սարսափելի ծախսեր էին պարտադրում բյուջեին: 1960թ., երբ Իրանի ընդհանուր եկամուտը կազմում էր մեկ միլիարդ դոլար, շահն իր ճամփորդություններից մեկի համար ծախսեց 200 հազար դոլար: Իսկ երբ 1970թ. նավթի գինն աճեց, ճամփորդությունների ծախսերը տասնապատկվեցին: Որպես օրինակ, 1978թ․ թագավորի քրոջ՝ Աշրաֆ Փահլավիի ԱՄՆ կատարած այցի համար ծախսվեց կես միլիոն դոլար:
Իհարկե երկրի թալանը չէր սահմանափակվում միայն թագավորական ընտանիքով: Մոհամմադ Ռեզա Փահլավին շատ առատաձեռն էր հատկապես արտասահմանցի պաշտոնյաների, գահընկեց թագավորների, նրանց ընտանիքների ու բարեկամների նկատմամբ: Աֆղանստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի գահընկեց եղած թագավորներից ու նրանց կանանցից սկսած մինչև ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները և ի վերջո թագավորի աղախինները, սիրուհիներն ու պալատականները, թալանում էին Իրանի ժողովրդի հարստությունը:
Իրանի ժողովրդի հարստության թալանը Փահլավիների գերդաստանի կողմից իրականացվում էր այն պայմաններում, երբ բնակչության կեսն ապրում էր գյուղերում ու արվարձաններում՝ աղքատության պայմաններում: Շատ գյուղերում ու քաղաքներում բացակայում էին ամենանախնական կենսապայմանները:
Այս ամենը տեսնելու համար, կարիք չկար դուրս գալ մայրաքաղաքից: Թագավորի պալատից մի քանի կիլոմետր դեպի հարավ գնալով, հնարավոր էր տեսնել, թե երկրում ինչպիսի իրավիճակ էր տիրում: Այդ շրջաններում ապրում էին միլիոնավոր աղքատ մարդիկ:
Մոհամմադ Ռեզա Փահլավիի երկրորդ կինը՝ Սորայյա Էսֆանդիարին, այս կապակցությամբ գրում է. «Թեհրանի աղքատ թաղամասերում մարդիկ սպառում էին այն առուների կեղտոտ ջուրը, որում շոր էին լվանում և որն աղտոտվում էր թափառող շների կեղտերով: Հաշմանդամ ու սովահար երեխաները, կանայք ու ծերերն ապրում էին փողոցի ցեխի մեջ, իսկ նրանց տները տան նման չէին: Թաղամասեր, որտեղ տիրում էր աղքատություն , իսկ մարդիկ բողոքելու իրավունք չունեին: Անբարոյականությունը, տնտեսական անարդարությունը, միջոցների վատնումը, ժողովրդի մեծամասնության աղքատությունը Մոհամմադ Ռեզա Փահլավիի ու նրա հոր իշխանության անբարո, անարժան ու ապարդյուն կառավարման արդյունքն էր»: Որպես օրինակ, շահի տնտեսական քաղաքականության արդյունքում, չնայած Իրանն ինքնաբավ էր սննդի ոլորտում, սակայն վերածվել էր սնունդ ներմուծող ամենախոշոր երկրներից մեկի: Արդյունքում, մեծ թվով աշխատուժ գործազրուրկ էր դառնում և գյուղերից տեղափոխվում մեծ քաղաքներ: Արդյունքում, գյուղերը դատարկվում էին:
Իսլամական հեղափոխության հաղթանակը վերջ տվեց Իրանի ժողովրդի աղքատությանը: Հաջորդ թողարկումներում կանդրադառնանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի տնտեսական ձեռքբերումներին: