Կորոնավիրուսը և մենք(3)
(last modified Sat, 14 Aug 2021 07:19:35 GMT )
Օգոստոս 14, 2021 11:49 Asia/Tehran

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մի զեկույց հրապարակելով հայտարարել է,որ առնվազն 90 երկիր խոչընդոտում են ԶԼՄ-ներին և սահամանափակում լրագրողների հասանելիությունը կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվություններին :Այս խնդիրը սահամանփակություններ և միաժամանակ նոր պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

«Միակ բանից ,որ իրապես պետք է վախենալ ,հենց վախն է»:

Այս հայտնի նախադասությունը  այն վնասի մեծության մասին է, որ  վախի և սարսափի տարածումը կարող է հասցնել հասարակությանը։ Նմանօրինակ դեպքի ականատեսն ենք կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում: Այս վիրուսի անդադար  տարածումը ,աշխարհի ԶԼՄ-ների ուշադրությանն է արժանացել: Սակայն նույն այս ԶԼՄ-ները ի՞նչքանով են դերակատար եղել վախի տարածման  հարցում:

Ամերիկացի գրող Քաթրին Չենգը մոտավորապես մեկ տասնամյակ է ինչ  ուսումնասիրում է զգացմունքների դերը լրագրության մեջ, հատկապես աղետների և խնդիրների  լուսաբանման հարցով: Նա համոզված է ,որ ԶԼՄ-ների կողմից տագնապների  լուսաբանման եղանակը մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա:Այս ազդեցությունը դրսևորվում է նույնիսկ առօրյա խոսակցություններում, ինչպես նաև մեր զգացմունքներում, հատկապես վախի դեպքում:«Վախը» այն զգացումն է, որը մենք հաճախ զգում ենք անձամբ, բայց երբեմն այն կարող է վերածվել սոցիալական զգացմունքի:Այս զգացմունքը , որը տարածվում է սոցիալական խմբերի միջոցով, վարակիչ է, ինչպես յուրաքանչյուր  այլ զգացմունք և կարող է արագ տարածվել»:

Իր վերջին հետազոտական ​​նախագծում Չենգն ուսումնասիրել  է աշխարհի առաջատար լրատվամիջոցներում Կորոնավիրուսի  լուսաբանման եղանակը, և ուսումնասիրել  է ՝ 100 աշխարհահռչակ անգլիալեզու լրատվամիջոցների,9300 հոդվածներ ՝ կորոնավիրուսի համաճարակի առաջին իսկ օրերից:Քաթրին Չենգի ուսումնասիրության  արդյունքները պարզում են , որ վախի զգացումը կարևոր դեր է խաղացել ԶԼՄ -ներում կորոնավիրուսի  լուսաբանման առումով:Նա ասում է, որ 1066 հոդվածներում օգտագործվել են մի շարք  բառեր, ինչպիսիք են ՝ «վախ»  կամ վախին ու սարսափին   համահունչ  բառեր:Այս հոդվածները ,այս բառերն  օգտագործելուց բացի,  հաճախ օգտագործել են վախ ու սարսափ ներշնչող գրականություն ՝ հետկորոնավիրուսային իրավիճակը նկարագրելու համար:

Նրա ուսումնասիրությունները ապացուցում են , որ 50 հոդվածում օգտագործվել է «մահացու վիրուս» տերմինը , մինչդեռ կորոնավիրուսից մահացածների թիվը դեռ չի հասել գրիպին:Նման վախ են ներշնչել նաև պատկերազարդ օրաթերթեր,ինչպես«Սան»-ը և«Դեյլի Մեյլ»-ը ,քանի որ նրանք ավելի շատ լուսանկարներ են օգտագործում իրենց նյութերի հետ և այս վախը ավելի են ներշնչել:

Մինչդեռ աշխարհի այլ տարածքներում ,որոշ հոդվածներ նույնիսկ փորձել են չեզոքացնել վախն ու սարսափը  և ինքնավստահություն առաջացնել: Օրինակ, Սինգապուրի վարչապետ Լի Հեսյեն Լուվինգը կարևորությամբ  անդրադարձել է համատարած վախի պայմաններում զգոն լինելու անհրաժեշտությանը և ասել է.«Վախը, երբ անընդատ սաստկանա ,կարող է վերածվել սարսափի և մեզ պարտադրել  այնպիսի քայլերի ,որը ամեն ինչ վատթարացնի : Ինչպես շշուկներ տարածելը, դիմակների անօրինական ամբարելը և հատուկ խմբերին մեղավոր ճանաչելը»: 

Կորոնավիրուսին առնչվող զեկույցներում ,վախը հիմնական առանցք  ծառայեցնելը ,վկայում է այն իրականության մասին ,որ այս հիվանդության տարածման մասին ԶԼՄ-ների լրատվության հիմնական բաժինը ,հանրային վախի արտացոլումն է ,ոչ թե ճշգրիտ տեղեկատվությունը այն մասին թե՝ իրականում ի՞նչ է կատարվում կորոնավիրուսի համաճարակի գործընթացում: 

Ճիշտ է, որ մի վիրուսի համաճարակի  պայմաններում անորոշությունը, կարող է մարդկանց մոտ համատարած վախ ստեղծել, քանի որ անկանխատեսելի  է ու անհայտ : Բայց ԶԼՄ -ների  բոլոր փորձագետները միանշանակ  շեշտում են,  որ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումը, բացի վիրուսների առավել տարածման հարցով ունեցած  ազդեցությունից , նաև մեծ մասշտաբով տարածում է  վարակիչ զգացմունքները, ինչպիսիք են՝ վախը և սարսափը: Քանի որ յուրաքանչյուր հասարակության մեջ լրատվամիջոցների լուսաբանումն է որոշում սոցիալական թեմաների առաջնահերթությունը: Բոլոր ուսումնասիրությունները ապացուցում են , որ երբ խնդիրները ԶԼՄ -ների լուրջ ուշադրությանն են արժանանում, դրանք ավելի կարևոր են դառնում համայնքի անդամների համար:Այլ կերպ ասած ,միգուցե լուրերը մեզ չասեն թե՝ինչպե՞ս մտածենք,սակայն մեզ հուշում  թե՝ ինչ՞ի մասին մտածենք:

Աշխարհի հասարարկական կարծիքի տնօրինմանը առնչվող ԶԼՄ-ների քննարկումներում ,հաճախ ասվում է ,որ երբ ինչ որ երևույթ մտամոլոր է դարձնում մասնագետի միտքը ,դա համարվում է յուրահատուկ երևույթ: Ներկայումս աշխարհում 5 տարեկան երեխայից մինչև 100 տարեկանը  մտահոգված են կորոնավիրուսով: Կորոնավիրուսը այնպիսի տագնապ է ստեղծել արդի աշխարհում ,որը ազդել է նաև ԶԼՄ-ների վրա և գրավոր ու դիջիտալ շատ ԶԼՄ-ներ խիստ ազդեցություն են կրել  աշխարհում կորոնավիրուսի  համաճարակի պատճառով: Փոքր ԶԼՄ-ները կորցրել են իրենց նախկինի մասամբ հաջողությունը ,իսկ մեծ լրատվամիջոցները ևս կորոնավիրուսի առանցքի շուրջ են պտտվում և մեծամասնաբար կորցրել են իրենց լրատվության բազմազանությունը:

Կորոնավիրուսի հարցով զբաղվելը քիչ թե շատ առնչվում է «ճգնաժամային լրագրության  ոլորտին » և այն կարելի է մեկնաբանել ու գործադրել ժուրնալիստիկայի այս մեթոդով:Իվերջո կորոնավիրուսը շատ էլ չի տարբերվում մարդկային այլ երևույթներից ու  աղետներից ,ինչպես՝ ջրհեղեղից,երկրաշարժից ու պատերազմից : Միակ տարբերությունը հետևյալն է,որ երկրաշարժի ու  պատերազմի  ժամանակ լրագրողը կարող է մոտենալ տուժած անհատներին ,սակայն ներկայումս լրագրողը հնարավորություն չունի շատ մոտենալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին և եթե յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոց իր լրագրողին ցանկանա ուղարկել հիվանդանոցները լուր  և զեկույց պատրաստելու նպատակով ,կխախտվի ֆիզիկական տարածությունը  ,որը վիրուսի փոխանցման շղթան խզելու համար անհրաժեշտ է:

Անդրեյ Ֆոնթենը ,երբ «Լը Մոնդ»օրաթերթի միջազգային բաժնի խմբագիրն էր ,Կորեայի պատերազմի լուրերը մեկնաբանելու նպատակով ,պարաշուտով օդանավից դուրս էր թռել   ,որպեսզի ներկա լինի պատերազմական գոտում : Սակայն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ,արդյո՞ք նման գործեր հնարավոր են: Արդյո՞ք ներկա պայմաններում ,ԶԼՄ-ների ու լրագրողների քիչ ռիսկայնության պատճառը  , կորոնավիրուսից առաջացած վախն է:

Միգուցե այդպես է ,քանի որ պատերազմը ինչքանով էլ, որ վտանգավոր լինի ,չճանաչված երևույթ չէ ,բայց կրորոնավիրուսն չճանաչված թշնամի է:

Կորոնավիրուսն իրականում մի այնպիսի տագնապ է ստեղծել ,որը ԶԼՄ-ների ոլորտում  բացարձակ փոփոխության է ենթարկել մեդիաների գործառույթները:Կորոնավիրուս շղթայի մեջ թղթակցի դերը գրեթե անհետացել է: Լրատվամիջոցներից շատերը բավարարվում են կառավարությունների ներկայացրած տվյալներով և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս  բավարարվում է կառավարությունների ներկայացրած տվյալներով և նույնիսկ ԶԼՄ-ներին զգուշացրել է չտարածել շշուկներ և կեղծ ու անվավեր լուրեր: Դա ,կոչվում է լուրերի հրապարակման առումով կառավարությունների լուրջ միջամտությունը:

Գրավոր ԶԼՄ-ները կամ մամուլը  այս խնդրից առաջ ևս տագնապի դիմաց էին կանգնած ,դիջիտալ լրատվամիջոցների գերիշխանության պատճառով,սակայն կորոնավիրուսը բոլոր լրատվամիջոցներին սպառնալիքի դիմաց կանգնեցրեց: Այս սպառնալիքն ավելի խիստ է տպագիր մամուլի համար: Օրինակ Ճապոնիայում,հարավային Կորեայում ,Մալայզիայում ,Սինգապուրում և Ինդոնեզիայում  մամուլը կոռոնավիրուսին նախորդող ժամանակաշրջանի  իրավիճաում չէ:Խմբագրատները գրեթե վերացվել են և ավելացել է  Out sourcing-ը կամ արտաքին հղումները: Նույնիսկ միջազգային լրատվական ցանցերը ,համայն աշխարհում իրենց լրագրողներին ղեկավարում են նոր պրոտոկոլներով և նրանցից շատերը աշխատում են տնից:

Ամենայն դեպս, թեև կորոնավիրուսը սաստկացրել է մամուլի թուլացման գործընթացը ,սակայն միաժամանակ այս ոլորտում աշխատողներին ևս դասեր է փոխանցել :Դա հետևյալն է,որ եթե նրանք դեմ հանդիման կանգնեն այնպիսի երևույթների,որոնք դեմ են շփումներ հաստատելուն   ,ինչպե՞ս պետք է արձագանքեն և ինչպե՞ս պետք է հարմարվեն:Կորոնավիրուսն  ավելացրել է  կիբերտարածության և կապի տեխնոլոգիաների օգտագործումը և ԶԼՄ-ներին   հիշեցրել է, որ նրանք պետք է իրենց լսարանի հետ կապ հաստատելու համար ավելի շատ օգտվեն կիբեր տարածքից:

Կորոնավիրուսի ժամանակաշրջանում, պատկերների և տեսագրությունների գերակայությունը գրավոր ոլորտի նկատմամբ ,այն երևույթն է,որի իրականացման մասին   անցյալում խոսվում էր այդ մասին  ,իսկ  կորոնավիրուսի ժամանակ   մենք տեսանք, որ ֆիլմերի, անիմացիաների և նույնիսկ լուսանկարների տեսքով ներկայացված բովանդակությունը շատ ավելին էր, քան գրավոր  տեքստերինը ,այսինքն, պատկերի գերակշռությունը տեքստի նկատմամբ  այն հատկանիշներից է, որը պատահել  է այս ոլորտում:

«Ճգնաժամային լրագրության» կարևոր սկզբունքներից հետևյալն  է, որ աղետի հետևանքները նույնպես պետք է լուսաբանվեն և լոկ չբավարարվել աղետի լուրը լուսաբանելով: Քանի հոգի գիտեն , թե ինչպես են իրենց զգում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընտանիքները:Ընտանիքներ, որոնք չեն կարող նույնիսկ պատշաճ սգո արարողություն կազմակերպել:

Ստեղծված իրավիճակում , լրագրողը պետք է կարողանա արձանագրել այս իրադարձությունները և անդրադառնալ այս ճգնաժամի ազդեցությանը բոլոր մարդկանց և սգավոր ընտանիքների վրա:Խուճապի կանխարգելման կամ գլոբալ վախի չտարածման  պատճառով լրագրողները միգուցե չկարողանան  ներկա իրավիճակում հրապարակել իրենց բազմաթիվ զեկույցները,սակայն դրանք պատմություններ են, որոնք հետագայում կհրապարակվեն զեկույցների և գրքերի տեսքով:

Մեդիա փորձագետների  կանխատեսումը հետևյալն է , որ կորոնավիրուսի ճգնաժամից հետո , լրագրողական ասպարեզում կավելանա  դրամատիկական գրականությունը :Շատ մոտ ապագայում ականատեսը կլինենք , որ այս ընդհանուր ճգնաժամի մասին  բազմաթիվ լուսանկարներ կհրապարակվեն,լուսանկարներ ,որոնք ներկայումս չեն հրապարակվում: Իսկ ինչո՞ւ այս լուսանկարները չեն հրապարակվում: Քանի որ այս պատմության հետևում կանգնած է խիղճ և մասնագիտական ​​էթիկա ունեցող լրագրողը, ով գիտի, որ այժմ նման լուսանկարների հրապարակումը կսաստկացնի  մարդկային ողբերգությունը և կառավարություններին ու  բժշկական անձնակազմին հավանական քայքայման  կենթարկի:Հետևաբար, այս լրագրողը նախընտրում է առայժմ նման լուսանկարներ պահել իր գրասեղանի դարակում, սակայն  պատրաստել և գրանցել է իր հրապարակային զեկույցները:Անկասկած , ապագայում համաշխարհային լրատվամիջոցներում կտեսնենք այս օրերի  մասին բազմաթիվ դրամատիկ ռեպորտաժներ, որոնց հիման վրա կարտադրվեն կինո ստեղծագործություններ, թատրոն, վեպեր և այլն: