Օգոստոսի 30-ին Իրանում նշվում է ահաբեկչության դեմ պայքարի ազգային օրը
https://parstoday.ir/hy/radio/iran-i149330-Օգոստոսի_30_ին_Իրանում_նշվում_է_ահաբեկչության_դեմ_պայքարի_ազգային_օրը
Իրանում , օգոստոսի 30-ը (Շահրիվար ամսի 8-ը) հռչակվել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային օր: Այս օրը հիշեցնում է 1981 թվականին Իրանի ժողովրդի ընտրած և համակարգի մի շարք պատասխանատուների սպանության դեպքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 08:53 Asia/Tehran

Իրանում , օգոստոսի 30-ը (Շահրիվար ամսի 8-ը) հռչակվել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային օր: Այս օրը հիշեցնում է 1981 թվականին Իրանի ժողովրդի ընտրած և համակարգի մի շարք պատասխանատուների սպանության դեպքը։

Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակի  նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի ,  վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարի և նրանց մի քանի ուղեկիցների սպանությունը, ահաբեկչական գործողությունների շարանի մի  մասն էր, որը կատարվեց մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման և արևմուտքի լրտեսական ու հետախուզական  խմբերին կապված հակահեղափոխական տարրերի միջոցով ,Իրանի Իսլամական Հանրապետության նորակառույց համակարգը տապալելու նպատակով: 

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը ,որը վայելում էր Իրանի Իսլամական հանրապետության նորակառույց համակարգի ընդդիմադիր որոշ պետությունների ֆինանսական,քաղաքական ու քարոզչական հովանավորությունները ,հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին ծավալուն մասշտաբով ահաբեկչական քայլեր նախաձեռնելով ,մտադիր էր ֆիզիկապես վերացնել համակարգի գործունյա  և պատասխանատու դեմքերին ,որ իբր լուրջ բացեր առաջացնելով երկրի զգայուն կառույցներում,Իրանի Իսլամական Հանրապետությանը  հիմնական հարված հասցնել:

Մոնաֆեղների սև վկայականին  հայացք նետելով պարզվում է ,որ ահաբեկչական այս խմբավորումը 1979-ից 1981 թվականներին ստանձնել է՝ մեծ թվով  պատասխանատուների, հեղափոխական ուժերի և ժողովրդի տարբեր խավերի դեմ ահաբեկչական ակտերի պատասխանատվությունը:

Իրանական 1360 թվականի  Թիր ամսի 6-ին(1981)-ին մեծարգո այաթոլլահ Խամենեին , Թեհրանի Աբուզար մզկիթում ունեցած ելույթի ժամանակ,  ահաբեկչական ակտի  թիրախ դարձավ: Այս միջադեպից հետո, 1981 թվականի հունիսի 27 -ին ,իրանական 1360 թվականի թիր ամսի 7-ին, տեղի ունեցած ահաբեկչական պայթյունով, ահաբեկիչների հանցագործությունները թեւակոխեցին նոր փուլ:Այդ օրը, Թեհրանում "Իսլամական Հանրապետություն" կուսակցության հավաքատեղիում  հզոր ռումբի պայթյունի հետևանքով, նահատակվեցին երկրի Գերագույն դատարահի ղեկավար այաթոլլահ «Սեյեդ Մոհամմադ Հոսեյնի Բեհեշտին»,երկրի  72 պաշտոնյաներ, այդ թվում ՝չորս նախարարներ , 12 փոխնախարարներ և խորհրդարանի  շուրջ 30 պատգամավորներ:

Երկու ամիս անց ՝ 1981 թվականի օգոստոսի 29 -ին,Իրանական Շահրիվար ամսի 8-ին,ահաբեկչական պայթյունի հետևանքով,նահատակվեցին Իրանի ժամանակի Նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային և  վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը:

Ահաբեկչական այս կազմակերպությունը, իր պաշտոնական օրգանում , իր  զինյալ գործողությունների մեկնարկի առաջին  մեկ ամյա զեկույցը հրապարակելով՝հայտարարել է,որ 1360-ի խորդադ ամսից մինչև 1361 թվականը,սպանել է 12 հազար հոգու  ,իսկ երկրորդ տարում ,այսինքն՝ 1361-ից 1362 թվականին 7000 հոգու : 

Այս սև վկայականը ապացուցում է ,որ մոնաֆեղները իրենց նենգ նպատակներին հասնելու համար չեն հրաժարվում որևէ ոճրագործությունից:

«Մոսադի», CIA -ի և Բրիտանիայի  հետախուզական ծառայությունների պատմությունը պարզում է , որ որոշ երկրների քաղաքական էլիտաների սպանությունը եղել է ԱՄՆ-ի ,Իսրայելի,Սաուդյան Արաբիայի և մոնաֆեղների  համատեղ նպատակների մի մասը:

«Մաջիդ Շահրիարին»,«Մոստաֆա Ահմադ Ռոշանը»,«Մասուդ Ալի Մոհամմադին» և«Դարյուշ Ռեզայի Նեժադը»երկրի միջուկային գիտնականներն էին ,որոնք նահատակվել են ահաբեկչական այս տարրերի միջոցով:

Փաստերի ու տվյալների համաձայն, ահաբեկչական այս խմբավորումը դերակատար է եղել Իրանի պաշտպանական ու միջուկային արդյունաբերության գիտնական դոկտ.Մոհսեն Ֆախրիզադեի սպանության գործում:

Համաշխարհային կայսերապաշտությունը սակայն, ոչ միայն չարձագանքեց այս ահաբեկչական գործողություններին, այլ նաև հովանավորեց նրանց:

Մոնաֆեղները,  իրենց դիվերսիոն գործողություններից և Իրանի շատ պատախանատուներին ու ժողովրդին սպանելուց հետո ,նախ  փախան Փարիզ ,ապա Իրաք և այնտեղ ևս  ահավոր ոճրագործություններ  կատարեցին:

Անհերքելի իրականություն է, որ  ահաբեկչության նկատմամբ  ԱՄՆ -ի հովանավորությունը ,համարվում է տարածաշրջանում միջամտելու Վաշինգտոնի ռազմավարության մի մասը:ԱՄՆ-ը և Եվրոպական որոշ երկրներ ,քաղաքական նկատառումներով ու նպատակներով ,և ելնելով իրենց շահերից ահաբեկիչներին բաժանում են լավ ու վատ մասերի ,որպեսզի արդարացնեն ահաբեկիչներին հովանավորելը: Երկակի այս մոտեցումը պատճառ է դարձել ,որ նրանք ովքեր Իրանում ահաբեկչական ոճրագործություններ են կատարել ,էլ ավելի ազատորեն շարունակեն իրենց ոճրագործությունները: «Ասոշիեյթդ Փրես»-ը ահաբեկչության նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունների մասին լուսաբանող զեկույց հրապարակելով ,բացահայտել է ,որ ԱՄՆ-ի որոշ սենատորներ կաշառներ են ստացել մոնաֆեղների պարագլուխներից և գրել է,որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության պաշտոնատրներից մեկը  և առնվազն նրա խորհրդականներից  մեկը ,գումարի դիմաց բանախոսություն է ներկայացրել մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համար: 

Տվյալների համաձայն, 1960-ական թվականներից սկսած ԱՄՆ-ի կառավարությունն աջակցել է արևմտյան Ասիայում, Եվրոպայում և Լատին Ամերիկայում արյունալի պատմություն ունեցող առնվազն ութ հայտնի ահաբեկչական խմբերի:Սա այն իմաստով է, որ երբ ԱՄՆ-ի ռեժիմի շահերը վտանգված լինեն, այդ երկիրը  ոչ միայն աջակցում է ահաբեկիչներին, այլև ինքը ձեռնարկում  ահաբեկչական գործողություններ:

Թրամփի հրամանով ,ԱՄՆ-ի  զորքերի միջոցով նահատակ  գեներալ մայոր  Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նման ընթացքի  վառ ապացույցն է: 

ԱՄՆ-ը ,2020 թվականի սկզբին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման  հրամանատար գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանիի նահատակությամբ,ապացուցեց ,որ ահաբեկչական ակտերով միտում է անապահով դարձնել տարածաշրջանը: 

Տարածաշրջանում ,վերջին տարիների իրադարձությունները պարզում են ,որ հեգեմոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը օգտագործում են,որպես միջոց , իրենց նպատակներին հասնելու համար:Այս ահաբեկչական հանցագործություններից մի մասը  կապված են տնտեսական պատժամիջոցներին և մարդկանց առողջության և կյանքի դեմ ուղղված ահաբեկչությանը ,որոնց հետևանքով  Իրանը դարձավ   ԱՄՆ -ի կողմից տնտեսական և դեղորայքի  ահաբեկչության  թիրախներից մեկը:Մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունները և ահաբեկչության նկատմամբ արևմուտքի դրսևորած հովանավորությունը ,երբևէ չեն ջնջվելու Իրանի ժողովրդի պատմական հիշողությունից : 

Ամերիկացի հանրահայտ հետազոտող լրագրող Սիմոր Հերշը 2015 թվականի ապրիլին,  New Yorker-պարբերականում   հրապարակված՝ «Մեր տղամարդիկ Իրանում» ,վերնագրով հոդվածում, բացահայտել է,որ իրանցի գիտնականների սպանությունը ,Իսրայելի ու ԱՄՆ-ի համատեղ նախագիծ է եղել ,որը կատարվել է մոնաֆեղին խմբավորման գործակատարների միջոցով:Հերշը, վկայակոչելով հետախուզական աղբյուրները, նշում է, որ ԱՄՆ-ը  երկար ժամանակ «Նևադա» անապատում պատրաստում էր մոնաֆեղին խմբավորման անդամներից կազմված մի խումբ,  դիվերսիոն և ահաբեկչական ակտեր  կատարելու  համար:Այս փաստաթղթերը և տվյալները  ապացուցում են , որ  ԱՄՆ -ի և Ֆրանսիայի նման երկրների նպատակը , մարդասիրական մոտեցումները կամ ահաբեկչության դեմ պայքարելը չէ:Փաստորեն ,նրանք ըստ իրենց շահերի օգտագործում են ահաբեկչությունը: 

ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ , քաղաքական նպատակներով ահաբեկչությունը ,ըստ բաժանել են լավ ու վատ մասերի, որպեսզի արդարացնեն ահաբեկչության նկատմամբ ցուցաբերած հովանավորությունը: 

Այս երկակիությունը վերլուծելիս պետք է հաշվի առնել երկու կետեր՝

Առաջին՝ ահաբեկչության դեմ պայքարելու արևմուտքի հավակնության  հիմքում, թաքնված են  քաղաքական բնույթն ու միտումնավոր  նպատակները:Այս հավակնությունները  իրականում միջոց  են ՝ միջազգային կառույցների միջոցով երկրներում միջամտության ճանապարհ հարթելու համար:

Երկրորդ՝ ահաբեկչության հարցում արևմուտքի  երկակի քաղաքականությունների  հետեւանքներն ու ազդեցություններն  են,որոնք աշխարհում  թուլացրել  են ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը:

Այսօր ահաբեկչության դեմ պայքարելու հավակնություն ունեցող երկրները, պատմական լուրջ փորձության դիմաց են կանգնած:Նրանք պետք է պատասխան տան Իրանի ժողովրդին, որի զավակներից  17 հազարը զոհ են գնացել արևմուտքի  հովանավորությամբ  իրականացվող ահաբեկչությանը:

Փաստորեն, եթե հեղափոխության հաղթանակից հետո առաջին տարիներին և դրանից հետո Իրանում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպերն ու անմարդկային ոճրագործությունները,կատարվեին ԱՄՆ-ի կամ Երոպական որևէ երկրի ժողովրդի դեմ,  տասնյակ բանաձևեր և հայտարարություններ կհրապարակվեին  և նրանց նկատմամբ կկիրառվեին զանազան պատժամիջոցներ:  

Սակայն արեւմուտքը  ,աչք է փակել բացահայտ ոճրագործությունների  վրա եւ դարձել է մարդու իրավունքների ամենամեծ խախտողը,մինչդեռ քաղաքական միտումնավոր նպատակներին հասնելու նպատակով ,այլ երկրների համար հռչակագրեր է հրապարակում: 

Արևմուտքի նմանօրինակ  պահվածքը ,վկայում է նրա կեղծ էությունը  ահաբեկչության դեմ պայքարի հարցով և իհարկե խորհրդանիշն է միտումնավոր նպատակների  , որոնք թաքնված են արևմուտքի հակաահաբեկչական հավակնությունների  քողի տակ:

Ինչպես հեղափոխության գերագույն առաջնորդն է հայտարարել իր ելույթներից մեկում .«Այն աշխարհը, որն աչք է փակում այս սարսափելի ոճրագործությունների  վրա, չի կարող պնդել, որ պաշտպանում է մարդու իրավունքները,և չի կարող հույս ունենալ, որ կկարողանա պայքարել  աշխարհում հարաճուն  ահաբեկչության դեմ,քանզի ինքը  ահաբեկչության քաջալերողներից է»: