Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (38)
https://parstoday.ir/hy/radio/iran-i149496-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(38)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության 3-րդ և 4-րդ փուլերի և Խոռամշահր քաղաքի լիակատար ազատագրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 08:22 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության 3-րդ և 4-րդ փուլերի և Խոռամշահր քաղաքի լիակատար ազատագրման մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում հպանցիք հայացք նետեցինք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլին, Խոռամշահրի պաշարման և այս քաղաքի ազատագրմանը: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երկրորդ փուլի ընթացքում հրամանատարներն ու այս գործողության նախագծողները հազարավոր իրանցի կամավոր երիտասարդների քաջության ու հերոսությունների շնորհիվ կարողացան հասնել իրենց առջև դրած բոլոր նպատակներին: Գործողության երկրորդ փուլն ավարտվելուց հետո շտապ սկսվեց երրորդ փուլը, որպեսզի շատ արագ վերջ տրվի բաասական թշնամու ներկայությանը Իրանից բռնագրավված տարածքներում: Քերբելա 25 և օդուժի 55 բրիգադները ու նաև Իմամ Հոսեյն 14 և Նաջաֆ 8 բրիգադները Բուբյանի առանցքից ու հյուսիսից դեպի հարավ՝ Շալամչեի սահմանի կողքից սկսեցին իրենց հարձակումը, որպեսզի հասնեն Բովարիան կղզի և թշնամու զորքերի ճանապարհը փակեն և Խոռամշահրի ազատագրմամբ գործը գլուխ բերեն: Բայց Իրաքի բանակը դիմադրեց և դրանով հանդերձ որ իրանական ուժերի մի մասը հասել էին Շալամչեի մոտակայքը, սակայն ոչ մի հաջողություն չգրանցվեց: Իհարկե այս հարձակման հետևանքով Իրաքի բանակի որոշ ստորաբաժանումներ ծանր վնասներ կրեցին: Իմամ Հոսեյն 14 բրիգադի հրամանատար նահատակ Հոսեյն Խառազին այս կապակցությամբ ասել է.«Հենց գերեվարվածների ասելով մենք 70-90 տոկոսով ոչնչացրել էինք մեր դեմ գտնվող իրաքյան ուժերին նաև ոչնչացրել էինք թշնամական ուժերին պատկանող 100 տանկ ու զրահամեքենա»: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության երրորդ փուլի ընթացքում քանի որ իրանական ուժերը կողքերից պաշարման վտանգի տակ էին ու թարմ փոխարինող ուժեր նույնպես չկային իրանական զորքերը վերադարձան իրենց նախկին դիրքերը: Այս պայմաններում հրամանատարների մեջ հոգնածության ու հյուծվածության զգացողություն էր առաջացել: Մինչև 13 օր ռազմական գործողության դադարը պատճառ դարձավ հրամանատարներն ու ռազմական գործողության նախագծողները նոր ուղիներ փնտրեն Խոռամշահրի վրա հարձակման ու քաղաքի ազատագրման համար: Տարբեր ելքեր արծարծվեց:

Նահատակ Հոսեյն Խառազի

 

Ձեռք բերված փորձառությունները խոսում էին այն մասին, որ ուժերի ներգրավման տարողության ընդլայնման ու աշխարահազորային ուժերի օգտագործման նպատակով պետք է ընդլայնվեր ԻՀՊԿ-ի ռազմական կազմավորումը: Նույնպես անհրաժեշտ էր խորացնել ռազմական գործողությունը և ունենալ հրետանային կրակի ու զրահային ուժերի աջակցությունը, քանի որ բախումների շարունակումը և ռազմական գործողության մի քանի փուլերի նախատեսումը միայն հետևակ զորքերի վրա հենվելով հնարավոր չէր և բազում դժվարություններ էին առաջանալու: Այս նիստերի ընթացքում նույնպես քննարկվեցին նահատակված հրամանատարներին ու կադրային ուժերին փոխարինող կադրերի ուսուցման և ինժեներական, կրակային, զրահային, բուժօգնության, բացահայտման ու այլ բաժիններում թերությունների վերացման խնդիրները: Այս նիստերի մի այլ բաժնում վերլուծության ենթարկվեց ռազմական գործողության չորրորդ փուլի զորավարժության ու իր դիրքերի ամրապնդման հարցում թշնամու կողմից տարվող ջանքերը: Այս նիստերի ընթացքում հրամանատարները հաճախ այն կարծիքի էին, որ Խոռամշահրում թշնամին կդիմադրի որպեսզի կարողանա ժամանակ շահել իր բոլոր ուժերին քաղաքից դուրս բերելու համար: Հաշվի առնելով մարտական ուժի նվազումը, գործողության ժամանակաշրջանի ձգձգումը և ստորաբաժանումների հյուծվածությունը պետք է գտնվեին նոր ելքեր:

Թալեղանի փողոց, 1361թ. գարնանը նախքան Խոռամշահրի ազտագրումը Իրաքի բանակի հրամանատարներից մեկի այցը

Մինչև այս փուլը Ահվազի հարավային շրջաններից ավելի քան 5 հազար քկմ. մաքրվել էր Իրաքի բաասական բանակի ուժերից և այդ տարածքները վերադարձվել էին հայրենիքին ու շուրջ 7 հազար իրաքցիներ էլ գերեվարվել էին: Իհարկե իրանական ուժերը մինչ այդ ժամանակ 4700 զոհ ու 17 հազար վիրավոր էին տվել: Սակայն իրանցիները դեռևս սպասում էին Խոռամշահրի ազատագրմանը, ինչը Սադդամի բաասական ռեժիմի ուժերի նկատմամբ իրանական ուժերի հաղթության խորհրդանիշն էր և դա իր հերթին հրամանատարներին ստիպում էր նոր ելքեր որոնել: Չնայած որ ուժերի մեծ մասը հյուծվել էին և մարտական ստորաբաժանումները 23 օր տևած շուրջօրյա պատերազմի ընթացքում խիստ հոգնել, մաշվել և անուժ էին դարձել, սակայն այնուամենայնիվ պետք էր, ապավինելով Աստծու օգնությանը, իրենց վերջին ջանքերն էլ գործադրեին, որպեսզի կարողանային հասնել այս ռազմական գործողության վերջնական նպատակին՝ այսինքն խոռամշահրի ազատագրմանը:

Եթե այս պայմաններում, երբ Իրաքի բանակը ջախջախվել ու խուճապի էր մատնվել, Իրանի զինվորները չգրավեին Խոռամշահր քաղաքը դա հնարավորություն կտար Իրաքի բանակին Խոռամշահր քաղաքը պահելու համար շտկել իր պաշտպանական գծերի թերությունները և նոր դիրքեր կառուցելով, խրամատներ փորելով և խոչընդոտներ ու բազում ամրություններ ստեղծելով Խոռամշահեր տանող ճանապարհը ավելի անանցանելի դարձնել ու այդ վայրը վերածել անձեռնմխելի ամրոցի: Ռազմական գործողության այս փուլում իսլամի ազատամարտիկները հասել էին Խոռամշահերի հետին կողմը այսինքն միջազգային սահմանի կողքին և պետք է ընձեռված ոսկյա առիթն օգտագործեին այս արյունաներկ քաղաքը ազատագրելու համար, սակայն մարտը շարունակելու և Խոռամշահրի օկուպացիային վերջ տալու համար այլևս թարմ  ուժեր չէին մնացել:

Ահվազ-Խոռամշահր մայրուղին, զինվորները պատրաստ են Խոռամշահրի ազատագրման չորրորդ փուլը սկսելու համար

Բաասական բանակը Խոռամշահրը պահելու համար իր բոլոր կարողությունն ու հնարամտությունը իգործ դրեց: Ռազմական քայլերից բացի թշնամին իր զորայինների մարտական ոգին ու Խոռամշահրում մնալու հարցով նրանց մոտիվացիան բարձրացնելու համար մեծ ջանքեր գործադրեց: Իրաքի բաասական բանակը 1361թ. խորդադ ամսի 2-ին, այսինքն իսլամի ազատամարտիկների վերջնական հարձակումից մեկ օր առաջ Խոռամշահրում ու քաղաքի շրջակայքում տեղակայված Իրաքցի զորայինների մեջ մի հայտարարություն տարածեց և այդ հայտարարության մեջ Խոռամշահրի ու նրա արվարձանների պաշտպանությունը հավասար դասեց Բաղդադի ու նրա արվարձանների և Իրաքի բոլոր քաղաքների պաշտպանության հետ: Այդ հայտարարության մեջ ասված էր, որ Խոռամշահրը այն բարձն է, որտեղ գլուխ դրած հանգիստ քնած է Բասրան և այդ հայտարարության մեջ շեշտված էր, որ եթե Խոռամշահրը ընկնի իրանական ուժերի ձեռքը, Իրաքի առջև կբացվեն դժբախտության դարպասները: Սադդամն էլ երրորդ կորպուսի հրամանատարին հղած նամակում գրել էր.«Առանց Խոռամշահրի Բասրան սպառնալիքի տակ է»:

Խոռամշահրի ազատագրման գործողությունը

Բոլոր սահմանափակումներով, զինված ուժերի հոգնածությամբ ու պատերազմող տղաների թվի պակասով հանդերձ Խոռամշահրի լիակատար ազատագրման համար սկսվեց Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության 4-րդ փուլը: Ֆաթհ ռազմակայանի ստորաբաժանումները մեկը մյուսի հետևից ընդհարվելով թշնամու հետ և առաջ շարժվելով հաջողեցին մինչև լուսաբաց Խոռամշահրի ճանապարհային ոստիկանության անցակետում ջախջախել բաասական թշնամու ուժերին: Նույնպես էլ Ֆաջր ռազմակայանի ուժերը կարողացան գրավել «Փոլե Նո» շրջանը և շարժվել դեպի Արվանդռուդ: Նասր ռազմակայնի ուժերը նույնպես առաջ գնացին սահմանի երկայնքով և տարածքի մարքրագործմամբ ու թշնամու ջախջախմամբ շարժվեցին դեպի հարավ: Այսպիսով Խոռամշահրի պաշարումը ամբողջացվեց, սակայն թշնամական ուժերը քաղաքի ներսում շարունակում էին դիմադրությունը: Իրաքյան ուժերի դիմադրության հարցում մեծ դերակատարություն ունեին՝ Խոռամշահրում դիմադրություն ցույց տալու համար իրաքյան ուժերի հրամանատարի խիստ շեշտադրումը և գնդապետ Ահմադ Զեյդանի խոստումները, առ այն, որ շուտով օգնական ուժեր կուղարկվեն ու նա քաջալերում էր դիմադրություն ցուցաբերել, որոնք գաղտնալսվում էին ռադիոկապի միջոցով: Այս իրավիճակում Իրաքի հրամանատարական շտաբը իր ուժերին հետ քաշեց Ահվազ-Խոռամշահր մայրուղուց, որպեսզի նրանց կազմակերպելուց հետո քայլեր կատարի Խոռամշահրի պաշարումը կոտրելու համար: Սակայն թշնամական ուժերի մարտական ոգին ավելի թույլ էր նրանից, որ կարողնային քայլեր կատարել հակահարձակման ու քաղաքը պաշարումից հանելու համար: 1982թ. մայիսի 23-ին իրանական ուժերը ավելի սեղմեցին քաղաքի պաշարման օղակը և իրաքյան ուժերի մի մասը գերեվարվեցին: Այս պայմաններում Խոռամշահրում տեղակայված ուժերի հրամանատար Ահմադ Զեյդանը ոտքը դրեց ականի վրա ու սպանվեց և իրաքյան ուժերի մի մասն էլ ջրում չընկղմվող ցանկացած միջոցով այդ թվում մեքենայի անվադողի ներքին օղակով կամ ջրի կոլմենով ջանքեր էին գործադրում անցնել Արվանդ գետը: Թշնամական ուժերից ոմանք խեղդվեցին Արվանդ գետի ջրում մյուսներն էլ դեռևս սպասում էին խոստացված օգնական ուժերին: Շատ չանցած իսլամի ազատամարտիկների ձայները լսվեցին բարձրախոսներից,ինչը ցանկացած օգնության առաքումից և կամ էլ գետն անցնելուց հուսահատված Իրաքյան ուժերի մնացորդներին ստիպեց հանձնվել: 

Իրաքցի գերիները նավահանգստում

1982թ. մայիսի 24-ի առավոտյան ժամը 10-ի մոտ իրաքցիները քաղաքի տարբեր անկյուններից ձեռքները գլուխներին դրած ու ոմանք էլ ձեռքներում Ղուրան ու Իմամ Խոմեյնու նկարը մահ Սադդամին ասելով խումբ խումբ հանձնվում էին: Իտարբերություն թշնամու ենթադրության, որ արևելյան, հյուսիսային ու հարավային դարպասներից դարան էին մտել, իրանական ուժերը արևմտյան դարպասներից (որտեղից թշնամին մտել էր Խոռամշահր) քաղաքն ազատագրեցին ու ոչնչացրին բաասական թշնամուն ու նրանցից շատերին էլ գերեվարեցին: Այսպիսով 34 օր դիմադրություից հետո ընկած Խոռամշահր քաղաքը, 575 օր օկուպացված մնալուց հետո ավելի պակաս քան 48 ժամվա ընթացքում ազատագրվեց ու մաքրագործվեց բաասական օկուպանտների ներկայությունից: Իսլամի ազատամարտիկները քաղաքն ազատագրելուց անմիջապես հետո Խոռամշահրի Ջամե մզկիթում շնորհակալության նամազ կատարեցին: